Սա հայկական կանոնավոր բանակի ոչնչացման թուրքական ծրագիր է. Միհրան Հակոբյան
Վերջին հարյուրամյակում Թուրքիայի հետ Հայաստանի ունեցած ռազմական կոնֆլիկտների ընթացքում թուրքերը միշտ ձգտել են «խաղաղության պայմաններ» պարտադրել՝ վերջնախաղում ունենալով հայկական կանոնավոր զինված ուժերի չեզոքացումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը:
«Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը հնարավոր էր միայն հայկական կանոնավոր զինված ուժերի պարագայում: Հենց դրա համար էլ թուրքերը ըստ էության բանակ չունենալու պայման էին առաջ քաշում 1918թ.-ի Բաթումի պայմանագրով, հետո նաև 1920թ.-ի Ալեքսանդրապոլի պայմանագրով:
100 տարի հետո էլ թուրքական մոտեցումը չի փոխվել, տարվող քաղաքականությունը չի փոխվել: Դրա համար է կապիտուլյանտը խոսում զորակոչը վերացնելու, մի քանի տարին մեկ զորակոչիկին 3 ամսով զորակոչելու մասին: Սա հայկական կանոնավոր բանակի ոչնչացման թուրքական ծրագիր է՝ Հայաստանում իշխանությունը զավթած դավաճանների ձեռքերով: Ծրագիր, որը 100 տարի է՝ փորձում են իրականացնել թուրքերը: Ծրագիր, որով հայկական զինված ուժերը թղթի վրա են միայն զինված ուժեր, իրականում ոչ մի բան են ու երբեք չեն կարող գործոն լինել տարածաշրջանային և ոչ մի խաղացողի հետ հարաբերություններում: Սա հավելյալ փաստ է, որ դավաճանների խմբակին Հայաստանում իշխանություն պահելու միակ շահառուն Անկարան ու Բաքուն են: Ուրիշ շահառու չկա»,- գրել է նա:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում