Տղերքի մեդալները տաքսիներով ու անկապ մարդկանցով ծնողներին ուղարկելու առնվազն 10 պատմություն գիտեմ
Տղերքի մեդալները տաքսիներով ու անկապ մարդկանցով ծնողներին ուղարկելու առնվազն 10 պատմություն գիտեմ։ Դրանցից մեկի մասին էլ մոտ օրերս ռեպորտաժ դուրս կգա։
Որպես արդարացում ՊՆ-ն ու ՊԲ-ն ասում են՝ «կներեք, զբաղված ենք, չենք կարողացել անձամբ հանձնել»։
Իսկ կներեք, ինչո՞վ եք զբաղված։ Ոչ գերիների հարցն եք լուծում, ասում եք՝ ռուսը թող լուծի, ոչ անհետ կորածների հարցն եք լուծում, էլի քցելով ռուսի վրա, ոչ էլ զոհվածների ու վիրավորների թիվ եք հրապարակում։ Ուրիշ ի՞նչ գործ եք անում դուք, որ էս առաջնահերթ ու ամենակարևոր գործերից մեկը չեք հասցնում։ Վաղոյի նյութերի տակի քոմենթնե՞րն եք ջնջում, թե՞ արայիկի հասցեին գրվող քֆուրները։
Ախր դուք ապիկար չեք է, դուք անբարոյական ապիկար եք։ Դուք ծնողից վերցրեցիք իր էրեխուն, բայց նունկերպ չկարողացաք հետ վերադարձնել։ Ու հիմա, միակ բանը որ պետք է անեիք՝ իրենց էրեխու հերոսության միակ ու վերջին ապացույցը մարդավարի ծնողին հանձնելն էր։ Անգամ դա ձախողեցիք։
Ամենամինիմալ կազմակերպչական աշխատանք պահանջող, բայց և ամենակարևոր գործառույթներից մեկը նման կերպ տապալելը ևս մեկ անգամ գալիս է ապացուցելու, որ դուք ոչնչի ընդունակ չեք։ Մի մեդալ անգամ մարդավարի չեք կարողանում հանձնել, դուք ո՞նց էիք պատերազմ հաղթելու։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում