Իտալիայի ՆԳ նախկին նախարարին միգրանտների գործով կդատեն
Իտալիայի ՆԳ նախկին նախարար եւ փոխվարչապետ, «Լիգա» կուսակցության առաջնորդ Մատեո Սալվինին կկանգնի դատարանի առջեւ մի գործով, որում նա մեղադրվում է միգրանտներին ապօրինի պահելու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ: Նախաքննության դատավորը որոշել է քաղաքական գործչին հանձնել արդարադատությանը՝ Պալերմոյում առաջին նիստը նշանակելով սեպտեմբերի 15-ին, գրում է ՏԱՍՍ-ը:
Լինելով ՆԳՆ ղեկավար եւ վարելով անօրինական միգրացիայի դեմ պայքարի քաղաքականություն՝ Սալվինին արգելել է մուտքը իտալական նավահանգիստներ եւ թույլ չի տվել, որ իսպանական Open Arms հասարակական կազմակերպության նավից 147 միգրանտներն իջնեն: Սալվինին պնդում է, որ գործել է պետության շահերից ելնելով՝ ամբողջ կառավարության համաձայնությամբ: Սակայն «5 աստղ շարժում» իշխող կոալիցիայում «Լիգա»-ի նախկին դաշնակիցները, ինչպես նաեւ նախկին վարչապետ Ջուզեպպե Կոնտեն հերքում են, որ իրենք կողմ են արտահայտվել ծովում գտնվող փրկված միգրանտներով նավերի արգելափակմանը:
Մեղքը ընդունելու դեպքում կրկին ընդլայնված իշխող կոալիցիայի մաս կազմող «Լիգա»-ի առաջնորդին սպառնում է երեք տարվա ազատազրկում: Եթե դատավճիռը հաստատվի բոլոր դատական ատյաններում, ըստ օրենքի, Սալվինին չի կարողանա մասնակցել ընտրությունների եւ զբաղեցնել պետական պաշտոններ:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...