Նրանք ստրկատիրոջ մոտ ցուցակում առավել բարձր ստրուկի տեղի համար են պայքարում․ Արփինե Հովհաննիսյան
Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Շատ հարգելի ընկերնե՜ր, խնդրում եմ հնարավորինս քիչ լուսաբանել իրենցքայլական աղբանոց-դեբիլանոցը` նրանք հիմա ձեզ կամ ժողովրդին չեն դիմում,նրանք ստրկատիրոջ մոտ ցուցակում առավել բարձր ստրուկի տեղի համար են պայքարում: Ընդամենը: լենաներ, նազիկներ, արփիկներ, ազիկներ, ուսապարկեր կամ պարկիկներ և այլն:
Իսկ եթե ամեն դեպքում որոշեք լուսաբանել, ապա երկու պարզ հարց տվեք`
2020 թվականի հուլիսին` Տավուշում, ո՞ր բանակն էր, հաղթական թե պարտված, ձեր բարեփոխած թե նախկինների, այդ ժամանակ հասցրել էիք բարեփոխել թե՞ ոչ:
եթե մի պահ պատկերացնենք, որ ինչպես դուք եք պնդում, ամեն դեպքում չէիք հասցրել «բարեփոխել» բանակը, այդ մասին ե՞րբ իմացաք: Պատերազմից առա՞ջ, հուլիսի՞ն, պատերազմից հետո՞: Եթե գիտեիք այդ մասին, ապա ինչու՞ էր ձեր տիրակալը մի ողջ սերունդ ուղարկում պատերազմ: Գիտեիք, որ չեք հասցրել, բանակը նորմալ վիճակում չի ու մարդկանց խաբու՞մ էիք: Խաբում էիք, որ մարդիկ մահանա՞ն: Խաբում էիք, որ սերունդը ոչնչանա, իսկ Ալիևը գոհ լինի՞: Խաբում էիք, որ գլուխներդ ազատեք Արցախի՞ց, որովհետև ատում էի՞ք: Խաբում էիք սեպտեմբերի 27-ին, հոկտեմբերի 4-ին, հոկտեմբերի 20-ին, նոյեմբերի 9-ին: Միշտ: Ինչու՞: Ինչու՞ պատերազմի սկզբում չասեցիք «բա գիտե՞ք մենք չենք հասցրել բարեփոխել, ամեն ինչ վատ է, ուստի պետք է ընդունել ցավոտ որոշումներ», 7000 երեխու գլուխն էր ցավու՞մ: Ու՞մ կյանքի գնով եք ուզում պահել ձեր անիծյալ իշխանությունը:
Դուք հիմա ինչ ուզում եք բարբաջեք, զառանցեք ամբիոնից, սա սարսափելի բեռ է ու սրա տակ չմնալ հնարավոր չէ»:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում