ՀՀ-ում կստեղծվի Խուզարկուների միություն․ այն կզբաղվի իշխանությունների համար անցանկալի գործիչներով
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ գլխավոր դատախազությունը որոշել է Հայաստանում ստեղծել Խուզարկուների միություն: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Գլխավոր դատախազությունը Ազգային ժողովին է ներկայացրել «Մասնավոր խուզարկուական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Հիմնավորման մեջ դատախազությունը նշում է, թե մասնավոր խուզարկուական գործունեության հետ կապված չկան իրավական կարգավորումներ, եւ դատախազությունը որոշել է օրենքով Հայաստանում թույլատրել մասնավոր խուզարկուական գործունեություն իրականացնել՝ միեւնույն ժամանակ սահմանելով այդպիսի գործունեության թույլատրելի սահմաններն ու դրսեւորումները:
Նշվում է, որ օրենքի մշակման շրջանակներում ուսումնասիրվել է նաեւ տվյալ ոլորտում միջազգային իրավական փորձը, այդ թվում՝ ուսումնասիրվել են Ֆրանսիայում, Ռուսաստանում եւ այլ երկներում գործող իրավական ակտերը, որոնց կարգավորումները եւս հիմք են ընդունվել նախագիծը մշակելիս:
Օրինակ՝ մասնավոր խուզարկուն կարող է տեղեկություններ հավաքագրել գույքի ծագման՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով օրինականության վերաբերյալ, որոնել այն ֆիզիկական անձանց, ում վերաբերյալ նրանց բնակության վայրում որոնումը սկսելուն նախորդող առնվազն մեկ տարվա ընթացքում տեղեկություններ չեն ստացվել:
Նշենք, որ Խուզարկուների միության նախագահն ընտրվելու է 4 տարի ժամկետով: Կարճ ասած, մտադիր են ստեղծել մարդկանց կյանքի մեջ քիթները մտցնողների միություն, որը մեծապես կզբաղվի իշխանությունների համար անցանկալի գործիչներով եւ պաշտոնյաներով»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ