Երկրաբաններ․ Երկրի մայրցամաքներն ավելի բարակ են, քան համարվում էր
Մեծ Բրիտանիայի գիտնականները ընդհանրացրել են ուժեղ երկրաշարժերից հետո սեյսմիկ ալիքների տարածման մասին տվյալները ու դրանց հիման վրա ներկայացրել են երկրային կեղեւի հաստության նոր գնահատական, հայտնում է Science-ը։
Այս պահին երկրաբանները միանշանակ տվյալներ չունեն կեղեւի հաստության մասին մայրցամաքային հին պլատֆորմաների շրջանում, որոնք ժամանակակից մայրցամաքների հիմքում են։ Դրանք կես միլիարդ տարեկան են, դրա համար էլ կոչվում են հին։ Սովորաբար դրանց հաստությունը գնահատվում է 130-400 կմ, սակայն դրանք կտրուկ տարբերվող թվեր են, որոնց հիման վրա բարդ է օրինակ գնահատել հրաբխային ակտիվության հավանականությունը այս կամ այն շրջանում։ Դրա համար էլ հետազոտողները վաղուց են փորձում պարզաբանել այդ հարցը ու նվազեցնել առկա անորոշությունը։ Դա անելը բարդ է՝ նման խորությունների վրա հորատումը տեխնիկապես հնարավոր չէ։
Նոր աշխատության հեղինակները փորձել են ճշգրտել գնահատականը, օգտագործելով երկրաշարժերից հետո սեյսմիկ ալիքները։ Դրանց տարածման արագությունը փոխվում է, երբ դրանք անցնում են տարբեր բաղադրության ապարների միջով։ Մայրցամաքային ապարները իրենց կազմով կտրուկ տարբերվում են օվկիանոսայիններից, ինչն էլ հենց որոշում է դրանց հաստությունը։ Համադրելով, թե ինչպես է փոխվում հին պլատֆորմաների միջով անցնող սեյսմիկ ալիքների արագությունը ՝ գիտնականները կարողացել են ավելի ճշգրտորեն որոշել դրանց հաստությունը ։
Պարզվել է, որ սեյսմիկ ալիքների տարածման արագությունը կտրուկ փոխվում է 130-190 կմ խորության վրա։ Դա նշանակում է, որ այնտեղ պետք է սկսվի նաեւ մայրցամաքային հին պլատֆորմաների անցումն ապարներին ։ Մի շարք ավելի հին գնահատականներ, որտեղ կեղեւի հաստությունը գնահատվում էր մինչեւ 400 կմ, այսպիսով, չեն հաստատվել։
Հին պլատֆորմաների հաստությունից է կախված սալիկների տեկտոնիկան ընդհանրապես ու մոլորակի մակերեսին ածխածնային ցիկլը, որը կարգավորում է կլիման։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում