Գործադիրի ցանկությունները օդում չեն թողնի. ԱԺ-ն պետք է ցրվի մինչեւ մայիսի կեսը
«Փաստ» օրաթերթը գրում է. «Եթե իսկապես ընտրությունների թեման լուրջ է, ապա, ըստ տրամաբանության ու օրենսդրության, ԱԺ յոթերորդ գումարման խորհրդարանը պետք է ցրվի։ Նախապես հայտարարվածի համաձայն, դա պետք է լինի մինչև մայիսի կեսը:
«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները, մտահոգ լինելով կառավարությունից ԱԺ ուղարկված, բայց դեռևս խորհրդարանի լիագումար նիստեր չմտած մի շարք նախագծերի հետագա ճակատագրերով, մտադիր են ամեն կերպ դրանք վավերացնել։
Մեր ունեցած տեղեկություններով, փաստացի մեկ ամսվա կտրվածքով, բացի հերթական քառօրյայից, կառավարության և խորհրդարանական մեծամասնության կողմից նախատեսվում է հրավիրել մի քանի արտահերթեր, որոնց օրակարգերը կլինեն բավականին հագեցած։ Խոսքը այն նախագծերի մասին է, որոնց «անցկացումը» պետք է հենց իշխանություններին:
Հավելենք, որ վերջին շրջանում մոդայիկ է դարձել առանց խորհրդարանական ընդդիմության ԱԺ նիստեր անցկացնելու ավանդույթը, այնպես որ, թեկուզ առանց ընդդիմադիրների, իմքայլականները գործադիրի ցանկությունները օդում չեն թողնի։ Ի դեպ, չի բացառվում, որ «արագի մեջ» անցկացնեն նաև մի շարք խնդրահարույց նախագծեր»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ