Դավաճան կապիտուլյանտը, փաստորեն, պետական գաղտնիք է բացահայտում
ԱԺ հարցուպատասխանի ժամանակ Էդմոն Մարուքյանի հարցն էի լսում քիչ առաջ ու այդ հարցին տրված՝ դավաճան Նիկոլի պատասխանը։ Թեման Օնիկ Գասպարյանի ու դավաճան կապիտուլյանտի խոսքերի հակասությանն էր վերաբերվում ու որպեսզի ապացուցի, որ ինքը ճիշտ է, Նիկոլը բառացիորեն հետևյալն ասեց.
«Մենք կդիտարկենք անպայման ԱԽ նիստի արձանագրության համապատասխան հատվածը գաղտնազերծելու և հրապարակելու ուղղությամբ։ Համենայն դեպս, էն ինչ ես այսօր մեջբերեցի, կարող եք համարել գրեթե բառացի մեջբերում ԱԽ երկու նիստերում տեղի ունեցած Օնիկ Գասպարյանի ելույթներից»։
Հասկացաք, չէ՞։ Դավաճան կապիտուլյանտը, փաստորեն, պետական գաղտնիք է բացահայտում։ «Գրեթե բառացի» մեջբերում է ԱԽ նիստի արձանագրության այն հատվածները, որոնք մտածում է ապագայում գաղտնազերծի։
Ես հասկանում եմ, որ ասածս կարող է ծիծաղելի թվա, բայց ԱԱԾ-ն այս գործով անելիք չունի՞։
P.S. Այսքանը գրեցի, հիշեցի, որ ժամանակին էլ մեր պաշարներն էր դավաճանը բացահայտում թշնամու համար։ Այ այսպես պատմում էր, թե Հայաստանը որքան զորք ունի, ինչքան ուտելիքի պաշար և այլն։ Այն ժամանակ էլ սոցցանցերում քննադատեցինք, անցավ գնաց(((։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում