Ալեքս Ֆերգյուսոն. «Մանչեսթեր Յունայթեդում» աշխատել եմ համաշխարհային կարգի 4 ֆուտբոլիստների հետ
«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը նշել է լավագույն ֆուտբոլիստներին, որոնք իր գլխավորությամբ խաղացել են անգլիական ակումբում: Շոտլանդացի մասնագետի խոսքով, 26 տարվա ընթացքում նրա թիմում խաղացել են համաշխարհային կարգի 4 ֆուտբոլիստներ:
«Եթե կարդաս թերթեր ու լսես տարբեր փորձագետների, ապա կարող ես կարծիք կազմել, որ «Մանչեսթեր Յունայթեդում» շատ էին թոփ մակարդակի խաղացողները: Չեմ ցանկանում քննադատել այն խաղացողներից որևէ մեկին, որոնց հետ աշխատել եմ 26 տարի: Այդ ընթացքում մենք ունեցել են համաշխարհային կարգի ընդամենը 4 ֆուտբոլիստներ՝ Էրիկ Կանտոնան, Ռայան Գիգզը, Պոլ Սքոուլզը և Կրիշտիանու Ռոնալդուն: Երիտասարդ Գիգզն ու Սքոուլզը ֆենոմենալ խաղացողներ էին: Այդպիսի խաղացողներ Պրեմյեր լիգայում այլևս չկան: Իսկ Ռոնալդուն պարզապես հանճար է»,- Ֆերգյուսոնի խոսքը մեջբերում է Daily Star-ը:
Հիշեցնենք, որ Ալեքս Ֆերգյուսոնը «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորել է 1986-2013-ը և նվաճել 37 տիտղոս:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում