«Ֆրեյդի մեթոդ» սերիալի աստղն առաջին անգամ պատմել է կրտսեր որդու մահվան մասին
«Ֆրեյդի մեթոդ» սերիալի աստղ, ռուս դերասանուհի Նատալյա Անտոնովան առաջին անգամ պատմել է կրտսեր որդու մահվаն մասին։ Արտիտսը հիշողություններով կիսվել է «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում «Մարդու ճակատագիրը» հաղորդման ժամանակ։ Թողարկումը հասանելի է YouTube-ում։
Անտոնովայի խոսքով՝ երեխան լույս աշխարհ է եկել 2018թ․-ի աշնանը՝ սահմանված ժամկետից շուտ։ Գրեթե անմիջապես նորածինը հայտնվել է մանկական վերակենդանացման բաժանմունքում։ Բժիշկները երկու ամիս պայքարել են նրա կյանքի համար, երկու վիրահատություն է կատարվել, սակայն հնարավոր չի եղել խուսափել ողբերգությունից։ Դերասանուհու որդին մահացել է։
«Բժիշկներն ինձ ասում էին, որ ողջ մնալու հավանականությունը 50-50 է»,- ասել է Անտոնովան՝ հիշելով կորստի մասին։
47-ամյա Անտոնովան շնորհակալություն է հայտնել բժիշկներին,որոնք պայքարել են երեխայի կյանքի համար։ Նա նշել է, որ նորածին որդին պետք է մանկաբուժական բաժանմունք տեղափոխվեր, սակայն կարճ ժամանակ անց բժիշկները սրտի կանգ են արձանագրել։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...