Լիբիան կարագացնի աշխատանքը Թուրքիայի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի սահմանման ուղղությամբ
Լիբիան կարագացնի աշխատանքը Թուրքիայի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի սահմանման ուղղությամբ, հայտնում է Anadolu-ն:
Վարչապետ Աբդուլ Համիդ Դբեյբեն այցելել է Թուրքիա, որտեղ հանդիպել է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Ելույթ ունենալով Թուրքիայի եւ Լիբիայի պաշտոնյաների հետ կլոր սեղանի շուրջ՝ Դբեյբեն նշել է այն քայլերը, որոնք իր կառավարությունը կձեռնարկի Թուրքիայից ներդրումների խթանման համար:
«Մենք ցանկանում ենք, որպեսզի Թուրքիայի եւ Լիբիայի մասնավոր հատվածները փոխգործակցեն,- ասել է Դբեյբեն:- Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի ձեզ համար ավելի հեշտ լինի լիբիական բիզնեսի հետ գործ ունենալը տարբեր ոլորտներում»:
Դբեյբեն պատմել է նաեւ Թուրքիայի հետ ազատ առեւտրի պայմանագիր կնքելու հնարավորության մասին: Նա հավելել է, որ Լիբիան կաշխատի Անկարայում դեսպանատուն եւ Բենղազիում Թուրքիայի հյուպատոսություն բացելու ուղղությամբ:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...