Արյան մեջ ես ու պատասխան ես տալու
Արյան մեջ ես: Վերև ես նայում շուրջ 7000 աչքեր քեզ խելագարության են հասցնում, ձեռքերիդ ես նայում` Աբգարի, Մխիթարի, Արմենի, Հակոբի ու մյուսների արյունն է, գլուխդ խոնարհում ես` Եռաբլուրն է` միշտ թարմ ծաղիկներով:
Ուզում ես արյունը քսել ուրիշների վրա, դա որքան քո, նույնքան էլ ուրիշների գործն է, բայց քո վրայինը դրանից չի պակասի: Ալկոհոլով ու նախկինում հարստացած օլիգարխների, ձեռնասուն ընդդիմադիրների տեքստերով էլ չի պակասի: Եղբայրս չկա ու էլի եղբայրներ չկան: Ու դու պատասխան տալու ես:
Դիակներ բերածին ծափահարել: Այսպիսի բան միայն երիտթուրքերը կանեին ու արեցին: Ծափահարություններով ծափահարողներիդ ու քեզ պիտի ճանապարհեն......... քեզ արժանի միակ տեղ: Որպես տիեզերական մասշտաբի ցինիկ, պատմական մասշտաբի դավաճան ու մարդասպան:
Մենակ մի բան կասեմ: Եթե ամեն ինչ լավ է, եթե համարում եք սատանայի առաքիչը ամեն ինչ այնքան լավ է արել, որ ԾԱՓԵՐԻ է արժանի, ապա թող այդ ծափերի պատճառը ձեզ էլ այցելի!!!
Հ.Գ. Ես խոստանում եմ, երբ գնալու լինես քեզ արժանի միակ վայր, ծափ կտամ, չէ՞ որ դա քեզ դուր է գալիս:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում