Որքան ժամանակ ԿԲ-ն կկարողանա զսպել դրամի արժեզրկումը
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ դոլարի կուրսն էապես նվազեց․ եթե նախօրդ օրերին հասել էր ընդհուպ 540-ի, ապա մեկ օրում իջավ մինչեւ 1 դոլարի դիմաց 515 դրամ։ Պարզվեց, սա Կենտրոնական բանկի միջամտության արդյունք է։
ԿԲ-ից մեզ ասացին՝ ինտերվենցիա են արել, այսինքն՝ հավելյալ դոլար են բաց թողել շուկա, որը ոչ միայն զսպել է դոլարի բարձրացումը, այլեւ նպաստել դրամի որոշ ժամանակով արժեւորմանը։ Այդ մասին, ի դեպ, ապրիլի 8-ին հայտարարել էր նաեւ Կենտրոնական բանկը, որ «ՀՀ ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ»։
Սա, ըստ էության, ԿԲ-ի միակ ու հիմնական գործառույթն է՝ դրամի արժեզրկումը զսպելու համար, իսկ թե որքան ռեսուրս ունի ԿԲ-ն, դեռ որքան կարող է դոլարի ինտերվենցիաներ իրականացնելով զսպել դրամի արժեզրկումը, դժվար է ասել։
ԿԲ-ից էլ դժվարացան միանշանակ պատասխանել, ասացին՝ դա ավելի խոր փորձագիտական վերլուծություն է պահանջում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ