Վճռաբեկ դատարանը գործի է անցել. երկու իշխանահաճո որոշում՝ 10 օրվա մեջ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Վճռաբեկ դատարանը գործի է անցել եւ իր որոշումներով ցույց է տալիս, որ հավատարիմ է իշխանություններին եւ պատրաստ է նրանց քիմքին հաճո որոշումներ կայացնել։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Վճռաբեկ դատարանում քրեական պալատի հավաքները սկսվում են իշխանությունների, հատկապես՝ վարչապետի մասին գովեստի խոսքերով:
Բանն այն է, որ Վճռաբեկ դատարանը 10 օրվա ընթացքում կայացրել է արդեն երկու որոշում, որով դատարկ տաշտակի առաջ չթողեց ՀՀ գլխավոր դատախազությանը եւ բավարարեց ՀՀ իշխանությունների ցանկությունները: Եվ դա ամենեւին էլ պատահական չէ, քանի որ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ, հայտնի դատախազ Զելիմ Թադեւոսյանի դուստրը՝ Լիլիթ Թադեւոսյանը, Վճռաբեկ դատարանի նախագահ է ընտրվել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ջանքերով եւ իր առանձնասենյակում հաճախ շփվում է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ։
Եվ քաղաքական պաշտոնյայի ցուցումներով ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից հայտնի գործերով մեկը մյուսի հետեւից կալանավորումների որոշումներ են կայացվում։
Դրանցից մեկը վերաբերում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին կառավարության, Ազգային ժողովի շենքեր ներխուժելու դեպքերին, որից հետո 2021թ. ապրիլի 2-ի որոշմամբ Միրզոյանի նկատմամբ բռնություն կիրառած անձը կալանավորվեց։
Իսկ արդեն ապրիլի 12-ին Վճռաբեկ դատարանը բավարարեց արդեն Գլխավոր դատախազի տեղակալի բողոքը եւ Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Նարեկ Սարգսյանին, կալանավորեց: Սա իշխանությունները համարում են իրենց հաղթանակը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ