Ադրբեջանը նեղացել է ԱՄՆ նոր վարչակազմից
Ադրբեջանը դեռ որեւէ մեսիջ չի ստացել ԱՄՆ նոր վարչակզմից: Այս մասին ADA համալսարանում կոնֆերանսի ժամանակ պատասխանելով հետկոնֆլիկտային շրջանում ԱՄՆ դերի մասին հարցին՝ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:
Նա նշել է, որ հունվարից ոչ մի մեսիջ չի ստացել:
Ալիեւը նշել է նաեւ, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ավելի վաղ զանգել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Ես չգիտեմ՝ ինչի մասին են նրանք խոսել, սակայն հավասարակշռությունը խախտվել է: Ես չեմ ասում, որ նրանցից զանգ եմ սպասում, սակայն նրանք ներկայացնում են Մինսկի խումբը: ԱՄՆ-ն պետք է հավասարակշռված մոտեցում ցուցաբերի»,-ասել է նա:
Նրա խոսքով՝ մինչ օր ԱՄՆ վարչակազմից ստացված միակ հաղորդագրությունը եղել է Նովրուզի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի շնորհավորանքը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...