ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները եւ պետական տուրքերը նվազել են. Փաշինյանն շտապել է
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Այս տարվա ապրիլի դրությամբ ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները եւ պետական տուրքերը 2020թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշին զիջել են շուրջ 2.8 %-ով կամ 10.4 մլրդ դրամով: Այն ապրիլի դրությամբ կազմել է 2021թ. առաջին կիսամյակի հաստատված ցուցանիշի 53.4 %-ը: Միեւնույն ժամանակ այս տարի արդեն հաստատված ցուցանիշը 2019թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշին գերազանցել է 10.2 %-ով կամ 32.8 մլրդ դրամով, իսկ 2018թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցել է 40.7%-ով կամ 102.7 մլրդ դրամով:
Ապրիլի տասի դրությամբ հարկերի անցումային գերավճարը կազմել է 28.9 մլն դրամ՝ 2020 թվականի 136.0 մլն դրամի, 2019 թվականի 136.0 մլրդ դրամի եւ 2018 թվականի 54.7 մլրդ դրամի դիմաց։
Եվ չնայած այս տարվա տվյալներն այնքան էլ հուսադրող չեն, նախորդ հինգշաբթի տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատել էր. «Բյուջեի հարկային եկամուտները պլանավորվածից գերակատարվել են 22,3 մլրդ դրամով, եւ առաջին եռամսյակի արդյունքներով՝ Ֆինանսների նախարարությունն առաջարկում է, որ մենք պետական բյուջեի եկամուտների կանխատեսումն ավելացնենք 40 մլրդ դրամով»: Սակայն հաշվի առնելով իրողությունները՝ կառավարությունը թերեւս մի փոքր շտապել է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ