Քանյե Ուեսթի Nike Air Yeezy 1 հավաքածուի մարզակոշիկներից մեկ զույգը աճուրդի կհանվի, եւ կանխատեսվում է վաճառվել մոտ մեկ միլիոն դոլարով
Քանյե Ուեսթի Nike Air Yeezy մարզակոշիկների առաջին հավաքածուի մեկ զույգը, որը ռեփերը կրել էր «Գրեմմիի» մրցանակաբաշխության բեմին, վաճառքի կհանվի: Daily Mail-ը գրում է, որ Sotheby-ի կանխատեսմամբ՝ մարզակոշիկների արժեքը կարող է հասնել մինչեւ մեկ միլիոն դոկարի:
Nike Air Yeezy մարզակոշիկների առաջին զույգը մասնավոր վաճառքի մաս է կազմում, ինչը նշանակում է, որ դրան ոչ արժեքը, ոչ էլ՝ գնորդը չեն հրապարակվելու, մինչեւ տվյալ անձն ինքը չհրապարակի:
Այս մարզակոշիկների հավաքածուն առաջինն է թողարկվել Yeezy բրենդի ներքո՝ նորաձեւութհան աշխարհում առաջացնելով մեծ իրարանցում, երբ Քանյեն առաջին անգամ դրանք կրեց «Գրեմմի 2008» մրցանակաբաշխության ժամանակ: Դրանից առաջ Nike-ն աշխատում էր միայն հայտնի մարզիկների հետ:
Air Yeezy 1 սահմանափակ նմուշներով հավաքածուն թողարկվել է 2009 թ-ին, որին 2012-ին հետեւել է նոր հավաքածու՝ Air Yeezy 2: Հենց այդ տարում Ուեսթը դադարեցրել է համագործակցությունը Nike-ի հետ՝ 2014-ին միանալով Adidas ընկերությանը:
Տվյալ մարզայոշիկները, որոնք աճուրդի է հանել հավաքորդ Ռայան Չենգը, Հոնկ Կոնգում կներկայացվեն ապրիլի 16-ից:
Անցած տարվա օգոստոսին Nike Air Jordan հավաքածուի մեկ զույգը վաճառվել էր 615 հազար դոլարով:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...