Եվրամիությունը մեկնաբանել է Իրանի միջուկային օբյեկտում տեղի ունեցած միջադեպը
Եվրամիությունը չափազանց մտահոգված է Իրանի միջուկային օբյեկտում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեղեկատվությամբ եւ անհրաժեշտ է համարում ամբողջությամբ պարզել դրա բոլոր հանգամանքները: Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պիտեր Ստանոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«ԵՄ-ն տեղյակ է այս միջադեպի մասին, մեզ շատ մտահոգում է այս տեղեկատվությունը: Անհրաժեշտ է հստակեցնել կատարվածը: Մենք մերժում ենք ցանկացած գործողություն, որը կարող է թուլացնել կամ չեզոքացնել իրանական խնդրի լուծման ջանքերը: Անհրաժեշտ է պարզել այս միջադեպի բոլոր հանգամանքները»,- ասել է Ստանոն:
Մինչ այժմ, ըստ նրա, կատարվածի տարաբնույթ մեկնաբանություններ են շրջանառվում: «Մեզ համար ամենակարեւորը փաստեր գտնելն է: Եվ այդ փաստերի հիման մենք կարող ենք որոշել, թե ինչ հայտարարություններ անել եւ ինչ գործողություններ ձեռնարկել»,- հավելել է ներկայացուցիչը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...