«Ինձ համար պատիվ կլինի ծառայել ձեզ»․ Դուեյն Ջոնսոնը չի բացառում ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում իր թեկնածության առաջադրումը
Հոլիվուդյան հայտնի դերասան Դուեյն Ջոնսոնը պատրաստ է ապագայում դառնալ ԱՄՆ նախագահ, եթե այդպիսին լինի ժողովրդի կամքը։ Այս մասին նա գրել է Instagram-ի իր էջում։
«Ես չեմ կարծում, որ մեր հայրերը երբեւէ պատկերացրել են երկու մետր հասակով, ճաղատ, դաջվածքներով, կիսով չափ սեւ, կիսով չափ սամոյական, թեքիլա խմող, պիկապ վարող մի տղայի, որը կմինար նրանց ակումբին։ Սակայն, եթե դա երբեւէ տեղի ունենա, ինձ համար պատիվ կլինի ծառայել ձեզ, մարդիկ», - հայտնել է դերասանը:
Այդպես Ջոնսոնն արձագանքել է Newsweek պարբերականի լուրին այն մասին, որ ընտրություններում իր օգտին պատրաստ է քվեարկել անանուն հարցման մասնակիցների 46 տոկոսը, որն անցկացրել է Piplsay ընկերությունը: Ընտրողները նաեւ կցանկանային ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում տեսնել Անջելինա Ջոլիին, Օփրա Ուինֆրիին եւ Թոմ Հենքսին:
«Ակումբին» 2020 թվականին ցանկացել է միանալ ռեփեր Քանյե Ուեսթը, սակայն նա 160 միլիոն հնարավորից ընդամենը 60 հազար ձայն է հավաքել:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...