Ալեքսանդր Լուկաշենկոն կայցելի Ադրբեջան
Ապրիլի 13-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կայցելի Ադրբեջան: Այս մասին հայտնում է «Բելտա»-ն՝ վկայակոչելով Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունը:
«Երկօրյա ծրագիրը բանակցությունների հարուստ օրակարգ է ենթադրում: Մասնավորապես, Բելառուսի պետության ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երկու հանդիպում կանցկացնեն: Դրանցից մեկը տեղի կունենա Բելառուսի ղեկավարի Բաքու ժամանելուն պես: Ոչ պաշտոնական մթնոլորտում պետությունների ղեկավարները կքննարկեն բելառուս-ադրբեջանական հարաբերությունների հիմնական ուղղությունները եւ երկկողմ համագործակցության ռազմավարական խնդիրները:
Բանակցությունների պաշտոնական մասը նախատեսված է չորեքշաբթի օրը: Նախագահների հանդիպումը կանցկացվի նեղ եւ ընդլայնված ձեըաչափերով՝ պատվիրակությունների անդամների մասնակցությամբ: Հիմնական ուշադրությունը կդարձվի առեւտրատնտեսական փոխգործակցության ընդլայնմանը եւ նոր բովանդակությամբ համագործակցության համալրմանը: Կողմերը կքննարկեն արդյունաբերական համագործակցության, սննդամթերքի արտադրության եւ մատակարարման, գյուղմթերքների վերամշակման ոլորտում ընթացիկ եւ ապագա ծրագրերի իրականացման հարցեր: Անդրադարձ կլինի նաեւ ոչ պակաս արդիական թեմաների՝ համագործակցությանն առողջապահության, գիտատեխնիկական, կրթական եւ զբոսաշրջության ոլորտներում:
Պետությունների ղեկավարները մտքեր կփոխանակեն նաեւ միջազգային օրակարգի արդիական թեմաների շուրջ:
Բանակցությունների արդյունքում երկկողմ փաստաթղթերի ստորագրում է սպասվում»,- հայտնում է պարբերականը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...