ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները թասիբի են գցում Թուրքիային Ռուսաստանի դեմ հենց Արցախում. Աշոտյան
Ինձ շատ է մտահոգել ԱՄՆ կողմից արցախյն վերջին կարգավորումների նկատմամբ հարթակ ներտված քննադատությունը եւ գնահատականները ՌԴ-ի հետ կապված: Այս մասին, այսօր՝ ապրիլի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Մեկն այն է, որ Հոգլանդն ասել էր, թե Պոպովն ինձ ասաց, որ եթե նույնիսկ հայերն ու ադրբեջանցիները համաձայնեն 2016-ի պլանին, մեկ է Մոսկվան դեմ էր լինելու: Դրան հետեւեց Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական հայտարարությունը, որ դա սուտ է, որ կարգավորումը ենթադրում էր երեք փաստաթուղթ՝ Ադրբեջան-հայաստան համատեղ փաստաթուղթ, համնախագահ երկրների համատեղ հայտարարություն եւ ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւ: Եվ երկրորդը, պետդեպի բարձրագույն ներկայացուցչի հայտարարություններն էին մտակոհիչ: Արցախյան հակամարտությունը անգամ այս փուլում պետք է մաքսիմալ հեռու պահել Ռուսաստան-Արեւմուտք բախումների դաշտից: Եթե Արեւմուտքը փորձեց օգտագործել Արցախի խնդիրը Հայաստանի այսօրվա վիճակը ՌԴ-ի հետ աշխարհաքաղաքական լարվածության ֆոնի վրա որպես թատերաբեմ, մենք լրիվ կործանված ենք: Պետք է ամեն ինչ անել նորովի վերականգնելու Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը եւ դա անել ունենալով լիովին կոնսենսուս՝ Ռուսաստան-ԱՄՆ-Ֆրանսիա»,-ասաց նա:
Աշոտյանը նկատեց, որ հիմա ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները թասիբի են գցում Թուրքիային Ռուսաստանի դեմ հենց Արցախում. «Հենց նույն Քենթը հայտարարում էր, որ Թուրքիան միակ գործոնն է, որ զսպում է Ռուսաստանին, Ռուսաստանը Հարավային Կովկասում չպետք է իրեն միանձնյա զգա: Որ Թուրքիայի ներկայությունը կոմպենսացնում է Արեւմուտքի բացակայությունը այդ տրածաշրջանում: Մեզ պետք է որ ռուսական ազդեցությամբ այս նոր իրավիճակը ծռայի նրն, որ թուրքական ազդեցությունն այս տարածաշրջանում մաքսիմալ մեղմվի»,-ասաց Աշոտյանը:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում