Անկեղծ պատասխանի եմ սպասում
Մի կողմ թողնենք հայտնի հարսանիքի կազմակերպիչներին: Ուզում եմ որեւէ բանական բացատրություն գտնել, թե ինչու պետք է Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն այնտեղ լիներ: Պրն Մանուկյան ո՞նցն էր Բասկովի թամադայությունը ռուսերենով :
ՀՅԴ-ի վերնախավ, լա՞վն էր սալյուտը: Բա տղերքը, մեր տղերքը, նաեւ ՀՅԴ-ական տղերքը, որոնք գնացին հայրենիքի հողը պաշտպանելու ու շատերը մնացին այնտեղ: Հիմա հասկանո՞ւմ եք, որ միայն մոլագար նիկոլը չէ խնդիրը, որ նա դեռ վարչապետի պաշտոնում է ու շարունակում է ծաղրի վերածել մեր երկիրը: Խնդիրը նաեւ ձեր տեսակի մեջ է:
Ո՞վ էր ձեզ ստիպում այնտեղ լինել՝ ճոխ համերգային շոուին, հրավառությանը: Ինչո՞ւ չէր կարելի զուսպ շնորհավորանքով երջանկություն մաղթել ամուսնացողներներին: Հայտնի մտավորականներ, բժիշկներ ո՞վ էր ձեզ ստիպում լինել այնտեղ, երբ մայրերն ու հայրերը դեռ իրենց երեխաների մարմինն են որոնում, երբ ամեն օր երենց երեխաների շիրիմներին փարված ծնողներն են արցունքներ թափում:
Այո, կյանքը շարունակվում է: Պետք է լինեն պսակադրությաններ, ամուսնություններ, ծնունդներ: Հարցը մատուցման ձեւն է: Շատերի մոտ եմ այսօր հանդիպել մեր նահատակ տղերքին ուղղված հետեւյալ գրառմանը՝ ներեք մեզ տղերք:
Վստահ եղեք, տղերքը բարձից այս ամենին այլ կերպ են նայում, աղոթում մեզ համար:
Գեղամ Նազարյան
Ճշմարտություն սերունդների համար


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում