Ֆրանսիայի ոստիկանությունը կասեցրել է խմբավորման գործունեությունը, որը զենքի ապօրինի առեւտրով էր զբաղված. ԶԼՄ-ներ
Ֆրանսիայի ոստիկանության աշխատակիցները կասեցրել են խմբավորման գործունեությունը, որը զենքի ապօրինի առեւտրով էր զբաղված Ֆրանսիայի տարածքում, հաղորդում է Le Figaro թերթը:
Նշվում է, որ հատուկ գործողությունը, որի ընթացքում բերման է ենթարկվել ութ մարդ, անցկացվել է երկրի հարավ-արեւմուտքում՝ Լիոնի արվարձանում: Ոստիկանության տվյալներով՝ բոլոր բերման ենթարկվածներին մեղադրանք է առաջադրվել զենքի ապօրինի տեղափոխման եւ առեւտրի առնչությամբ: Նրանցից հինգը կալանավորվել է:
Խուզարկությունների ժամանակ իրավապահները առգրավել են 400 զրահաբաճկոն, որոնցից 100-ը ոստիկանական նշաններով, 11 միավոր հրազեն, սպառազինություն, ինչպես նաեւ 214 հազար կանխիկ եվրո:
Քննությունը մեկնարկել էր 2018 թվականին Ռոն դեպարտամենտում: Առաջին բերման ենթարկումները տեղի են ունեցել 2019 թվականին: Այդ ժամանակ կալանավորվել էր հինգ մարդ: Անցած տարի բերման էր ենթարկվել եւս վեց մարդ, որոնք, ոստիկանության հաղորդմամբ, զբաղվում էին այդ հանցավոր խմբավորման լոգիստիկ հարցերով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...