Պորտուգալիայի նախկին վարչապետը դատարանի առջեւ կկանգնի փողերի լվացման մեղադրանքով
Կոռուպցիոն խոշոր հետաքննության շրջանակներում ձերբակալումից ավելի քան վեց տարի անց Պորտուգալիայի նախկին վարչապետ Խոսե Սոկրատեշը կկանգնի դատարանի առջեւ, սակայն՝ միայն փողերի լվացման և փաստաթղթերի կեղծման մեղադրանքներով, ինչպես վճռել է Լիսաբոնի դատարանը, փոխանցում է Reuters-ը:
Երկիրը ցնցած որոշման մեջ Պորտուգալիայի քրեական դատարանի դատավոր Իվո Ռոզան նախնական լսումներին մերժել էր կոռուպցիոն մեղադրանքները 63-ամյա Սոկրատեշի դեմ՝ դրանք թույլ, անհետեւողական կամ բավարար ապացույցներ չունեցող համարելով, եւ նշել էր, որ դրանցից որոշների վաղեմությունը ժամկետն անցել է:
Դատավորը նաեւ վերացրել է հարկային խարդախության մեղադրանքը Սոկրատեշի դեմ, որը դատվելու է շուրջ 1.7 միլիոն եվրոյի չափով փողերի լվացման երեք կետով եւ կեղծ փաստաթղթերի մասով երեք այլ հոդվածներով, որոնք կապված են ծառայությունների մատուցման պայմանագրերի եւ Փարիզում բնակարանի առքուվաճառքի հետ:
Սոկրատեշը չի ընդունել իր մեղքը՝ հետաքննությունը քաղաքականապես հիմնավորված որակելով:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...