Աֆղանստանում ձերբակալվել է «Իսլամական պետության» ստորաբաժանման ղեկավարը
Աֆղանստանի հատուկ ծառայությունները Քաբուլում ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ստորաբաժանման առաջնորդ Գուլամ Նասերին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:
«Քաբուլում ահաբեկչական խմբավորման գլխավոր առաջնորդներից մեկը եւ «ԻՊ»-«Թալիբան» ահաբեկչական խմբավորման ղեկավար Գուլամ Նասերը՝ Գուլամ Սահիի որդին, ով հայտնի է որպես Ալ-Խորասանի, ձերբակալվել է անվտանգության ուժերի ազգային վարչության կողմից»,- ասվում է փոխնախագահ Ամրուլահ Սալեհի հայտարարության մեջ:
Նշվում է, որ Նասերն «առանցքային դեր» է խաղացել Աֆղանստանի մայրաքաղաքում ահաբեկչությունների կազմակերպման գործում:
Ինչպես նաեւ պնդվում է, որ նա 14-ամյա մի տղայի է առեւանգել Քաբուլի արեւմտյան հատվածում, խոշտանգել է նրան, բռնաբարել, ապա՝ սպանել: Այս հանցագործությունները կատարելուց հետո նա անհետացել էր տեսադաշտից, սակայն Աֆղանստանի ազգային անվտանգության մարտիկները նրան հետապնդել եւ բերման էին ենթարկել:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...