ԱՄԷ-ն տիեզերք կուղարկի արաբական աշխարհի առաջին կին տիեզերագնացին
Արաբական Միացյալ Էմիրությունները երկու տիեզերագնաց կուղարկի տիեզերք՝ Մուհամեդ ալ-Մոլային եի Նուրա ալ-Մաթրուշին: Այս մասին Twitter-ի իր էջին հայտարարել է Արաբական Միացյալ Էմիրությունների վարչապետ Մուհամեդ բեն Ռաշիդ Ալ Մաքթումը, փոխանցում է «Գազետա»-ն:
Նշվում է, որ այս հավակնորդներն ընտրվել են 4 հազար թեկնածուից եւ շուտով կմիանան Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (NASA)՝ տիեզերագնացների նախապատրաստման ծրագրին:
Այսպիսով, Ալ-Մաթրուշն արաբական աշխարհի առաջին կին տիեզերագնացը կդառնա:
2019 թվականի սեպտեմբերի 25-ին «Բայկոնուր» տիեզերակայանից ուղեծիր արձակվեց «Սոյուզ-ՖԳ» կրիչ հրթիռը՝ «Սոյուզ ՄՍ-15» տիեզերանավի հետ միասին: Միջազգային տիեզերակայան ուղեւորվեցին Ռուս տիեզերագնաց Օլեգ Սկրիպոչկան եւ ամերիկացի տիեզերագնաց Ջեսիկա Մեյրը, ինչպես նաեւ Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) առաջին տիեզերագնաց Հազաա ալ-Մանսուրին:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...