Ռուսական «ՄիԳ -31»-ն ուղեկցել է ամերիկյան հետախուզական ինքնաթիռին Խաղաղ օվկիանոսի վրայով թռիչքի ժամանակ
Ռուսական «ՄիԳ -31» կործանիչն օդ է բարձրացվել՝ Խաղաղ օվկիանոսի չեզոք ջրերի վրայով Ռուսաստանի Դաշնության սահմաններին ԱՄՆ ռազմաօդային ուժերի RC-135 ռազմավարական հետախուզական ինքնաթիռի մոտենալու կապակցությամբ:Այս մասին շաբաթ օրը հաղորդվել է Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«2021 թվականի ապրիլի 10-ին Խաղաղ օվկիանոսի չեզոք ջրերի վրա Ռուսաստանի օդային տարածքի կառավարման սարքերն օդային թիրախ են հայտնաբերել, որը մոտենում էր Ռուսաստանի Դաշնության պետական սահմանին: Օդային թիրախը նույնականացնելու եւ Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի խախտումը կանխելու համար օդ է բարձրացվել Արեւելյան ռազմական օկրուգի ՀՕՊ ուժերի «ՄիԳ -31» կործանիչը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ռուսական կործանիչի անձնակազմն օդային թիրախը նույնականացրել է որպես ԱՄՆ ՌՕՈւ RC-135 ռազմավարական հետախուզական ինքնաթիռ եւ ուղեկցել է այն Խաղաղ օվկիանոսի ջրերի վրայով:
«Օտարերկրյա ռազմական ինքնաթիռի՝ Ռուսաստանի Դաշնության պետական սահմանից շրջվելուց հետո ռուսական կործանիչն անվտանգ վերադարձել է բազավորման օդանավակայան»,- նշել են Ռուսաստանի Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...