Smash խումբը հայտարարել է վերամիավորման մասին
«Ну-ка, все вместе!» վոկալային շոուի յոթերորդ ընտրական փուլը, որը եթեր դուրս կգա ապրիլի 11-ին «Ռոսիա 1» հեռուստաալիքով, հատուկ կլինի ոչ միայն երիտասարդ կատարողների, այլ նաեւ Smash խմբի երկրպագուների համար։ Հաղորդավար Սերգեյ Լազարեւի կողքին կհայտնվի Վլադ Տոպալովը, եւ այդ ծրագրում դուետը կմիավորվի, հայտնել են հեռուստաալիքի մամուլի ծառայությունից:
Առայժմ հայտնի չէ՝ կկարողանա Լազարեւը Տոպալովի հետ երգել ոչ միայն բեմում, այլեւ մասնակիցների գնահատականների հայտարարման ժամանակ։ Այս մասին հեռուստադիտողները կիմանան շոուի եթերի ժամանակ:
Smash խումբը ստեղծվել է 2000 թվականին, բայց մի քանի տարի անց «փլուզվել» է։ Այնուհետեւ երկու կատարողները սկսել են իրենց անհատական կարիերան։
«Պետք է խոստովանել, որ եղել է ժամանակահատված, երբ բեմում մենք մեզ շատ հարմարավետ էինք զգում առանձին-առանձին։ Այդպես է նաեւ հիմա, բայց անձամբ ես կարոտել եմ դուետի էներգետիկան։ Տպավորություն կա, որ դրանում ինչ-որ նոր շունչ կա», - շոուի նկարահանումների ժամանակ խոստովանել է Վլադ Տոպալովը։
Նա նաեւ հավելել է, որ Սերգեյը լավագույն մարդն է, ում հետ նա աշխատել է:
«Համատեղ ելույթից հետո զգացողություններն այնպիսին են, կարծես թե այդ քսան տարիները չեն եղել», - զգացմունքներով կիսվել է Սերգեյ Լազարեւը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...