Ճապոնիայի հարավ-արեւմուտքում մեկ օրվա ընթացքում հինգ երկրաշարժ է տեղի ունեցել
Շաբաթ օրը Ճապոնիայի հարավ-արեւմուտքում գտնվող Կյուսու կղզուց հարավ ընկած հատվածում հինգ երկրաշարժ է գրանցվել, յուրաքանչյուրը՝ 4 բալ ուժգնությամբ, ընդ որում, դրանցից որեւէ մեկի ժամանակ ցունամիի ռիսկ չի հայտարարվել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ճապոնիայի ազգային օդերեւութաբանական վարչությունը:
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Տոկարա կղզիների մոտակայքում, որոնք վարչականորեն պատկանում են Կագոշիմա պրեֆեկտուրային: Դրանցից ամենաուժեղը 5 եւ 5.2 մագնիտուդներն էին: Այս տարածքում ընդամենը մեկ օրվա ընթացքում, ըստ սեյսմոլոգների, 1 բալ ուժգնությամբ 32 երկրաշարժ է տեղի ունեցել:
Բոլոր դեպքերում օջախը գտնվում էր օվկիանոսի հատակի տակ մոտ 20 կմ խորության վրա: Զոհերի կամ ավերածությունների մասին տվյալներ չեն հաղորդվում: Օդերեւութաբանական վարչությունն ուսումնասիրում է տեղի ունեցած սեյսմիկ ակտիվության բնույթը եւ զգուշացնում է, որ այն կարող է մի քանի օր տեւել:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...