ԱՄՆ-ը Թուրքիային հայտնել է Սեւ ծովում ամերիկյան ռազմանավերի տեղակայման մասին
ԱՄՆ-ն Թուրքիային տեղեկացրել է, որ մինչեւ մայիսի 4-ն ամերիկյան երկու ռազմանավ է անցնելու թուրքական նեղուցներով եւ տեղակայվելու է Սեւ ծովում: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Թուրքիայի արտգործնախարարությունը:
«15 օր առաջ դիվանագիտական ուղիներով մենք ծանուցում ստացանք այն մասին, որ ԱՄՆ երկու ռազմանավ Սեւ ծով կմտնի՝ Մոնտրյոյի կոնվենցիային համաձայն: Նավերը Սեւ ծովում կմնան մինչեւ մայիսի 4-ը»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարությունը:
1936 թվականի Մոնտրյոյի համաձայնագիրը Թուրքիային վերահսկողություն է տալիս Բոսֆորի եւ Դարդանելի նկատմամբ, սահմանափակում է ծովային մուտքը եւ կարգավորում արտասահմանյան բեռնանավերը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...