ԴԱՀԿ-ն կոնյակ է վաճառում
«Ժողովուրդը» գրում է. «ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը սկսել է կոնյակներ վաճառել: «Ժողովուրդ» թերթին հայտնի դարձավ, որ ԴԱՀԿ-ն մասնավորապես վաճառում է ոչ միայն 6,15,29, այլև 30 տարվա հնեցման կոնյակի սպիրտ: Վաճառքի հանված կոնյակը ընդհանուր 200 հազար լիտր է: Օրինակ՝ 15 տարվա հնեցված կոնյակի սպիրտի մեկ լիտրը ԴԱՀԿ-ն վաճառում է 1380 դրամով: Իսկ ահա 29 տարվա հնեցված կոնյակի սպիրտի մեկ լիտրն արժի 3486 դրամ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ԴԱՀԿ-ի կողմից վաճառքի հանված կոնյակները գրավադրված են առևտրային բանկերից մեկում: Ենթադրվում է, որ կոնյակի արտադրությամբ զբաղվող ընկերությունը սնանկացել է, իսկ կոնյակները պարտքի դիմաց մնացել են բանկում, ինչի վաճառքով էլ հիմա սկսել է զբաղվել ԴԱՀԿ-ն»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...