Երես ունեցեք, գնացեք ՊՆ մոտ ծնողների հետ հանդիպման, թող խփեն, թող ծեծեն, բայց հասկանան, որ հետաքրքրված եք
Չէ, գիտեք ինչու՞ այս ամենը եղավ, որովհետեւ շարունակում ենք ստով ապրել եւ ինչպես ասում են «քաղցր սուտը, գերադավեց դառը ճշմարտությունից»: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ անդրադառնալով նախօրեին գերիների վերադարձի շուրջ զարգացումներին:
Առավոտյան գերիների ծնողները ինձ էլ էին զանգահարել լուրն իմանալուն պես, պարզեցի հնարավոր բոլոր աղբյուրներով եւ տեղեկացրեցի , որ ցավոք չկա նման բան եւ այն մարդիկ ում անունները շրջանառվում է գերիներ բերելու հարցում, իրենք են հերքում այդ լուրը...
Բայց ինչպես եւ սպասում էի , կասկածը պետք է տաներ այլ ուղղությամբ...
Դե իշխանական կառկառունները ասել են, ինչպե՞ս կարող է անկախ պատգամավորը ճիշտ լինի...
Հետո էլ դե մի կուշտ կլացենք, կներվենք, ամեն ինչ կանցնի կգնա...
Չէ, չի անցնում, գոնե գիտակցում եք, որ կուտակվում է ու հետո դառնում է մեծ խնդիր: Քաղաքական դիվիդենտներ շահելու համար չի կարելի ստել... այ էդ ստով էլ աշխատում եք ու ապացուցում , որ պաշտոնյաները պետք է լինեն ստախոս, որպեսզի լինեն «լավը», «ընդունվածը»...
Չէ , չեմ ուզում ընդունված լինել, այլ արդար լինել եմ ուզում ու ձգտում եմ այդպես ապրել...
Այսօրվանից կսկսի մամուլում պտտվել, որ անկախ պատգամավորներն էին մեղավոր, որ ընդդիմությունն էր մեղավոր, որ 23, 30, 50 գերիներին չբերեցին, կարող է էս անգամ չափերն անցնեն ասեն նաեւ, որ ծնողներն են մեղավոր...
Հա մեղավոր ենք, ես ամենաշատը, որ թույլ եմ տալիս դեռ լկտի կերպով մարդկանց մոլորեցնեք...
Կզարմանաք չէ՞ այս գրառումիցս, իհարկե՛, քանի որ երբեք գերիների հարցով չեմ խոսում ՝ գիտակցելով զսպվածության կարեւորությունը...
Հիմա էլ գրեցի, որ ասեմ երկիրը ձեր անզուսպ ստախոսությամբ ավերեցիք, հիմա լռեք ու վեր ընկեք տեղերդ ու անառակի արտասուքը էլ չի օգնում...
Կընտրվեք, չմտածե՛ք... դուք ամենակարեւորն անել գիտեք, ստել եւ պատասխանատվություն կրելու փոխարեն՝ մեղադրել...
Մեկդ երես ունեցեք ու գնացե՛ք ՊՆ մոտ ծնողների հետ հանդիպման , թո՛ղ խփեն, թո՛ղ ծեծեն, թո՛ղ հայհոյեն, բայց հասկանան, որ հետաքրքրված եք, որ վշտակցում եք, որ ցավն ընկալում եք...
Ումի՞ց, ի՞նչ եմ ակնկալում ...


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում