Ինքնաթիռը եկավ առանց գերիների. Ադրբեջանից հայ ռազմագերիներ չեն վերադարձել
«Էրեբունի» օդանավակայանում հավաքված գերիների ծնողներն ու հարազատները խիստ վրդովված են։ Նրանք մտածում են բողոքի ակցիաներ կազմակերպել ՀՀ կառավարության և պաշտպանության նախարարության մոտ։
Ադրբեջանից հայ ռազմագերիներ այսօր չեն վերադարձել։ Ինքնաթիռը եկել է առանց գերիների։ Տեղեկությունը հայտնեց «Էրեբունի» օդանավակայանում աշխատող Sputnik Արմենիայի թղթակիցը։
Կառավարությունում եղած մեր աղբյուրի տվյալներով` ինքնաթռով Երևան է եկել Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։
«Էրեբունի» օդանավակայանում հավաքված գերիների ծնողների մոտ խուճապային տրամադրություն է։ Նրանց մի մասը հայտարարեց, որ գնում են ՊՆ շենքի մոտ, մյուս կեսը պահանջեց գնալ դեպի կառավարության շենք` բողոքի ակցիաներ իրականացնելու։
Ավելի վաղ պաշտոնական լուրեր տարածվեցին, որ այսօր գերիների նոր խումբ է վերադառնում Հայաստան։ Ադրբեջանում պահվող անձանց ծնողներն ու հարազատները հավաքվեցին «Էրեբունի» օդանավակայանում։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ