Մխիթար Հայրապետյանը թիմից թաքուն մեկնել է ԱՄՆ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Ըստ մեր տեղեկությունների՝ վերջինս այնտեղ կմնա երեք շաբաթ:
Պարզվում է՝ Հայրապետյանը ոչ միայն հարազատ խմբակցությունից ու թիմից թաքուն է պահել իր՝ ԱՄՆ մեկնելը, այլեւ իր թիմակիցները տեղյակ չեն, թե երբ է պատրաստվում Հայրապետյանը Հայաստան վերադառնալ: Նկատենք, որ հանձնաժողովի նախագահը ԱՄՆ է մեկնել այն ժամանակահատվածում, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր թիմի գրեթե բոլոր առանցքային պաշտոնյաներին` նախարարից-մարզպետ, արձակուրդ է ուղարկում առաջիկա քարոզարշավին պատրաստվելու, ձայներ հավաքելու համար: Իսկ Հայրապետյանը, փաստորեն, այս պատասխանատու ժամանակահատվածում թիմին մենակ է թողել, որոշել ԱՄՆ մեկնել ու ժամանակ անցկացնել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ