ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանն ու նրա գործընկերները որոշել են նախաձեռնությամբ հանդես գալ
«Հրապարակը» գրում է․ «ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանն ու նրա գործընկերները որոշել են նախաձեռնությամբ հանդես գալ՝ ձևավորել հասարակական կազմակերպություն, որտեղ ընդգրկված կլինեն ԱԱԾ նախկին տնօրեններ, բարձրաստիճան սպաներ։ Առաջիկայում նաև ասուլիսով հանդես կգան՝ ներկայացնելու ստեղծման նպատակներն ու մասնակիցներին։
Համբարձումյանը մեզ հետ զրույցում չցանկացավ շատ փակագծեր բացել, միայն ասաց․ «Նախաձեռնության նպատակը մեր կոլեգաների ներուժն ի նպաստ մեր հայրենիքի ռացիոնալ օգտագործելն է»։ Իսկ քաղաքական ուղղվածություն ունենալո՞ւ է նախաձեռնությունը, կարո՞ղ է հետո քաղաքականություն մուտք գործեն։ Համբարձումյանն ասաց․ «Ոչ։ Հիմա բոլորը քաղաքականության մեջ են»։
Նախաձեռնության մեջ, ամեն դեպքում, հազիվ թե լինեն ԱԱԾ այն նախկին տնօրենները, որոնք այս իշխանությունների հետ ինչ-ինչ առնչություններ ունեն, օրինակ՝ Էդուարդ Մարտիրոսյանը, որն այսօր ատոմակայանի տնօրենն է, Արգիշտի Քյարամյանը, որը նոր պաշտոնի է սպասում, կամ Արմեն Աբազյանը, եթե մինչ այդ արդեն համալրած լինի ԱԱԾ նախկին տնօրենների ցանկը։ Թեպետ ոչինչ բացառել պետք չէ»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ