Ռոբերտ Քոչարյանն ընտրություններին հզոր ցուցակով կներկայանա՝ գործարարներից սկսած, վերջացրած գեներալիտետով
«Հրապարակը» գրում է. «Թեպետ քաղաքական դաշտում դեռևս հստակություն չկա՝ հի՞ն, թե՞ նոր օրենսգրքով են գնալու արտահերթ ընտրություններին, բայց որոշ կուսակցություններ ընտրացուցակները կազմելու բուռն աշխատանքներով են տարված։
Ամենախիստ քաստինգն անցկացվում են Ռոբերտ Քոչարյանի մոտ․ նա որոշել է ընտրություններին «կրելու» համար հզոր ցուցակով ներկայանալ․ ամենատարբեր դաշտերից հեղինակավոր մարդկանց անուններ են տալիս, որոնք հնարավոր է լինեն Քոչարյանի ցուցակում՝ գործարարներից սկսած, վերջացրած գեներալիտետով։
Ռալֆ Յիրիկյանի անունն է շրջանառվում, ԱԱԾ նախկին տնօրեններից մեկի։ Մամուլը գրեց նաև Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի մասին։ Փոխվարչապետ Արմեն Գևորգյանը կլինի, Ռ․ Քոչարյանի՝ նախագահ աշխատած շրջանի ռեֆերենտներից մեկը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։
Բանակցություններ են ընթանում նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։ Թեև, ըստ որոշ լուրերի, Կարապետյանն ասել է, թե ամեն ինչով կաջակցի, բայց ցուցակում հրաժարվել է տեղ զբաղեցնել։
Չի բացառվում, որ «Դվինի» Արտակ Թովմասյանը միանա այս թիմին, ինչպես նաև սյունեցիների նոր հիմնած կուսակցությունը՝ նախկին մարզպետ Վահե Հակոբյանի գլխավորությամբ։
Լուրեր կան, որ Արփինե Հովհաննիսյանն է լինելու Քոչարյանի ցուցակում առաջին կինը՝ երրորդ համարը։ Իսկ 17-ի մաս կազմող որոշ մարդ-կուսակցությունների առաջնորդները կզբաղեցնեն ավելի հետին հորիզոնականներ»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ