ԱՄՆ Պետքարտուղարությունը հաստատել է, որ Ադրբեջանը Արցախի դեմ ագրեսիա է սանձազերծել Թուրքիայի աջակցությամբ
ԱՄՆ Պետքարտուղարությունը հաստատել է, որ Ադրբեջանը Արցախի դեմ ագրեսիա է սանձազերծել Թուրքիայի աջակցությամբ: Այս մասին նշված է աշխարհում մարդու իրավունքների իրավիճակի մասին ԱՄՆ Պետքարտուղարության ամենամյա զեկույցում:
Հայաստանի բաժնում նշված է.
«Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը 44-օրյա ինտենսիվ մարտերի ընթացքում, որոնց մասնակցել են Հայաստանը, Հայաստանի կողմից աջակցվող անջատողականները եւ Ադրբեջանը, բոլոր կողմերը հայտնել են զգալի զոհերի եւ վայրագությունների մասին: Այն բանից հետո, երբ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ վերականգնեց վերահսկողությունը 1994 թվականից անջատողականների կողմից վերահսկվող 4 հարակից տարածքներում, Ռուսաստանի միջնորդությամբ հրադադարի համաձայնագիրը, որի մասին Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից հայտարարվեց նոյեմբերի 9-ին, հանգեցրեց Ադրբեջանի վերահսկողությանը երեք լրացուցիչ տարածքների խաղաղ փոխանցմանը, ինչպես նաեւ տարածաշրջան ռուս խաղաղապահներ մտցնելուն»:
Պետքարտուղարությունը նաեւ հիշեցրել է, որ «Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի մասին հարցը 1995 թվականից եղել է Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության Մինսկի խմբի համանախագահների (ԱՄՆ, Ֆրանսիա եւ Ռուսաստան) միջազգային միջնորդության թեման»:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ