Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Թոփ-լուրեր

Հայտնաբերել Լելե թեփեի գործողության քաղաքական որոշման պատասխանատուին

«Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության կողմից անցկացված այս հետաքննության հիմնական նպատակն Արցախյան երկրորդ պատերազմի ելքը որոշած ջեբրաիլյան կամ Լելե թեփեի գործողությունն է, որն անցկացվեց հոկտեմբերի սկզբին, եւ որի հետեւանքով ռազմաճակատում ադրբեջանաթուրքական կողմը ստացավ մեծ առավելություն, փաստացի վճռելով պատերազմի ելքը:

Դավաճանություն էր սա, թե արկածախնդրություն, որի հետեւանքով հարյուրավոր զոհեր տվեցինք եւ կրեցինք նյութատեխնիկական հսկայական կորուստներ, թողնում ենք իրավապահ համակարգին՝ հայկական նյուրնբերգյան դատավարությանը, իսկ առայժմ արձանագրում ենք, որ.
Գործողության մասին հանրությանն առաջինը հայտնել է վարչապետ, գերագույն գլխավոր հրամանատար Նիկոլ Փաշինյանը, հենց ռազմական գործողության ընթացքում, հարցազրույց տալով ռուսաստանյան RBK հեռուստաալիքին, որում ասել է. «Եթե հաշվի առնենք այն տեղեկատվությունը, որն ստացվում է այսօր վաղ առավոտից, կարող ենք ասել, որ ղարաբաղցի զորահրամանատարների մտահղացումն իրագործվել է նրանք հարավում մարտավարական քայլեր են ձեռնարկել՝ միջանցք են թողել և այնտեղ ծուղակի մեջ գցել Ադրբեջանի ռազմական կորպուսը։ Բառացիորեն այս վայրկյաններին այդ կորպուսն ստանում է ջախջախիչ հարվածներ։ Եվ ես կարծում եմ, որ սա կլինի ողջ գործողության առանցքային կետը։ Այս պահին, իմ տեղեկություններով, դրվում է ղարաբաղյան բանակի վերջնական հաղթանակի իրական հիմքը: Ես սա ասում եմ, որովհետև ղարաբաղցի, հայ զորահրամանատարները ծրագիր ունեին՝ հետ քաշվել Ջաբրայիլի ուղղությամբ և այնտեղ ներքաշել ադրբեջանական բանակի մեծ ուժեր։ Երեկ երեկոյան նրանք այնտեղ են մտել մեծ, շատ մեծ ուժերով, և այսօր առավոտից նրանց ջախջախիչ հարված է հասցվում, գործողությունը չափազանց հաջող է ընթանում»:
Սա փաստում է, որ այս ողբերգական եւ ծանր հետեւանքներով ռազմական գործողության հիմնական պատասխանատուն եւ մեղավորը Փաշինյանն է, որը հաստատել է այն ու տվել հրամաններ։

1. Զինվորականները, մասնագետները փաստում են, որ գործողությունը սկսվել է առանց անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքների, առանց հաշվարկելու մեր գրոհող ուժերի հնարավորությունը, առանց հետախուզելու տեղանքը, առանց հաշվարկելու զբաղեցրած դիրքերը վերահսկելու մեր ներուժը:

2. Հույժ գաղտնի պայմաններում մշակված ռազմական գործողության մասին, ինչպես վկայում են տարբեր աղբյուրներ, այդ օրը, բառիս բուն իմաստով, ամբողջ Ստեփանակերտն էր խոսում։ Սա միտումնավոր արտահո՞սք էր, պետական դավաճանությո՞ւն, թե՞ լիակատար անմեղսունակություն։ Բայց այս ամենից հետեւանքը չի փոխվում՝ հարյուրավ զոհեր, տեխնիկայի ջախջախում, ողջ ճակատի կազմաքանդում։

3. Հետաքննությունը ցույց է տվել, որ բավական բարդ եւ գերկարեւոր գործողությանը մեր ստորաբաժանումները մասնակցել են գերհոգնած վիճակում, գործողության բուն տեղանք հասնելու համար անցնելով տասնյակ կիլոմետրեր, իսկ տեխնիկան՝ զրահամեքենաները եւ տանկերը գտնվել են, մեղմ ասած, ոչ լավ վիճակում, քանի որ բուն գործողությունը սկսել են կտրելով մոտ հարյուր կմ ճանապարհ: Այս պատճառով, ինչպես նաեւ հակահարվածը հպանցիկ եւ հապճեպ մշակելու հետեւանքով գրոհի նետված չորս տասնյակից ավելի տանկերից եւ զրահամեքենաներից կորցրել ենք առնվազն 42-ը, տվել ենք մարդկային հսկայական կորուստներ (տարբեր գնահատականներով 650-750 զոհ):

4. Ռազմական գործողության ընթացքում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 6-ին հարցազրույց է տվել ռուսաստանյան RBK հեռուստաալիքին եւ պատմել, որ մեր զինվորականները մշակել եւ ռազմաճակատի հարավում իրականացնում են հատուկ գործողություն, որը որոշելու է պատերազմի ելքը: Փաստորեն, ընթացող ռազմական գործողության մասին Փաշինյանը տեղեկացնում է նաեւ թշնամում: Սա կամ անմեղսունակություն է կամ դավաճանություն:

5. Հոկտեմբերի 6-ին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ նախորդ օրը՝ հոկտեմբերի 5-ին եղել է Արցախում եւ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի ու Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ քննարկել «հակառակորդին արժանի հակաահաբեկչական հարված հասցնելու հետագա քայլերը»: Ինչը եւս մեկ վկայություն է, որ հենց նրա հավանությամբ եւ վերջնական համաձայնությամբ է իրականացվել պատերազմի ելքը հոգուտ թշնամու որոշած գործողությունը:

6. Հոկտեմբերի 6-ին Աննա Հակոբյանը գրել է, թե գտնվում են գնդակոծվող քաղաքում, եւ կից տեսանյութ տեղադրել, որտեղից երեւում է, որ նա եւ Նիկոլ Փաշինյանը դուրս են գալիս առանձին զրույցից, իսկ դռների առաջ նրանց սպասում են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ու ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

7. Նույն օրը, ռազմական գործողության ընթացքում Հանրային հեռուստաալիքով ցուցադրվում է ռազմական քարտեզ, որտեղ սլաքներով ցուցադրվում են հակահարվածի հիմնական ուղղությունները:

8. Վատ նախապատրաստական աշխատանքների եւ այլ թերացումների պատճառով մենք այս գործողության ժամանակ կորցրել ենք նաեւ պաշտպանական բանակի ռեզերվը, կանխորոշելով պատերազմի ելքը:

9. Մինչ այս գործողությունն իրականացվել են անհաջող հակահրվածներ, որոնց հետեւանքով կրկին ծանր կորուստներ են կրել մեր բանակային կորպուսները: Այս ամենը հիմք է տալիս պնդելու, որ խնդիր է դրված եղել փլուզել մեր զինված ուժերը, այն երկար ժամանակով զրկելով վերականգնվելու հնարավորությունից:

10. Ջաբրաիլյան կամ Լելե Թեփեի գործողության հետեւանքով լուրջ կորուստներ է կրել մեր հրամկազմը, որից հետո անչափ դժվար է եղել ղեկավարել զորքը եւ իրականացնել այլ գործողություններ:

11. Ընդամենը մեկ գործողության ընթացքում տվել ենք սարսափելի շատ զոհեր:

12. Ռազմական գործողությունից առաջ տարբեր հրամատարների կողմից եղել են սթափեցնող կոչեր, եղել են կոնկրետ առաջարկներ, սակայն բոլոր խելամիտ եւ բանական առաջարկները մերժվել են:

13. Ակնհայտ է, որ բացի կոնկրետ խնդիր լուծելուց, այս ռազմական գործողության կազմակերպիչները, ղեկավարները հետապնդել են բանակին ծանր հարված հասցնելու եւ Հայաստանի ու Արցախի համար ծանր պարտություն երաշխավորելու հեռահար նպատակ:

Ամփոփում

Այս գործողությունն իրականացվել է անձամբ Նիկոլ Փաշինյանի հրահանգից հետո: Անձամբ նրա ղեկավարությամբ։ Նա այդ օրերին եղել է Ստեփանակերտում:
Այս իրավիճակում, հաշվի առնելով այս հարցի հանրային մեծ հնչեղությունը եւ կարեւորությունը, հաշվի առնելով այն հսկայական զոհերը, որ տվել ենք այս գործողություն ընթացքում, դիմում ենք խորհրդարանական խմբակցություններին՝ այս հարցով օր առաջ խորհրդարանական լսումներ կազմակերպելու համար:

Դիմում ենք.

 «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին: Որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ, որպես քաղաքացի, որպես ապագա մայր, կարծում ենք չեք կարող անտարբեր լինել այս հարցի վերաբերյալ: Արկածախնդրության կամ դավաճանության հետեւանքով զոհվել է ավելի քան վեց հարյուր զինվոր: Հուսով եմ կիսում եք մեր տեսակետը, որ ամեն ինչ պետք է անենք, պարզելու համար, թե ինչու է տրվել նման գործողություն իրականացնելու հրաման, երբ չեն ձեռնարկվել նախապատրաստական անհրաժեշտ աշխատանքներ: Մենք պատրաստ ենք մեր ակտիվ մասնակցությունը բերել նախապատրաստական աշխատանքներին, պատրաստ ենք մասնակցել նաեւ լսումներին:

ԲՀԿ խմբակցության հարգարժան ղեկավար Գագիկ Ծառուկյան, գիտենք, որ անտարբեր չեք այս խնդրի նկատմամբ, խնդրում ենք այս հարցում եւս ցուցաբերել հետեւողականություն եւ առաջարկում ենք, որ հետամուտ լինեք այս հարցով խորհրդարանական լսումների անցկացմանը:

 ԼՀԿ խմբակցության ղեկավար, հարգելի պրն Մարուքյան, ապացուցեք, որ անտարբեր չեք ամենակարեւոր խնդիրների նկատմամբ եւ ինքնուրույն քաղաքական ուժի ղեկավար եք. ձեր նպաստը բերեք այս հարցով խորհրդարանական լսումների անցկացմանը:

Մեկ անգամ եւս ընդգծենք, որ մեր նպատակը այս գործողության քաղաքական որոշման պատասխանատուի հայտնաբերումն է: Պետության համար անհրաժեշտ է պարզել, թե ինչո՞ւ է նման որոշում կայացվել, ինչո՞ւ է այն այդքան անփույթ իրականացվել, ինչո՞ւ չեն լսվել նախազգուշացումները, ինչո՞ւ այդքան հեշտ մահվան տարան մեր տղաներին, մեր բանակի մարտունակ հատվածներին, ի՞նչ հրեշավոր նպատակներ էր հետապնդում գերագույն գլխավոր կազմակերպիչը։

Մենք այս հարցերի պատասխաններ ենք ուզում ստանալ ԱԺ լսումների արդյունքում։ Պատերազմի օրերին ԱԺ նախագահը տեղադրելով Փաշինյանի լուսանկարը գրել էր. « Չշշկռվեք՝ մեր Գերագույն գլխավոր հրամանատարը»։

Հիմա շշկռված է ողջ երկիրը, որը մնացել է անպաշտպան, շշկռված ենք մենք, որ հրեշավոր հրամանների պատճառով կորցրեցիքն մեր տղաներին ու հիմա մենք հարցեր ունենք այդ նույն գերագույն գլխավոր հրամանատարին։ Այս հարցերը վաղեմության ժամկետ չունեն։

  1. Գեղամ Նազարյան
  2. Դավիթ Ամալյան
  3. Զավեն Մկրտչյան
  4. Ելիզավետա Օհանջանյան
  5. Գոհար Սիմոնյան
  6. Վարդան Երմալովյան
  7. Տիգրան Անդրեասյան
  8. Բորիկ Կոյտիկով
  9. Վարդան Երմալովյան
 10. Արթուր Միրզոյան
 11. Արաքսյա Մկրտումյան
 12. Սպարտակ Բեյբության
 13. Ագապի Քոչարյան
 14. Արփինե Բեյբության
 15. Ավետիք Բեյբության
 16. Ալիսա Միրզոյան
 17. Ալիսա Գրիգորյան
 18. Գրիշա Միրզոյան
 19. Օֆելյա Ավետիսյան
 20. Աննա Մկրտչյան
 21. Արեւիկ Մկրտչյան
 22. Եւա Մկրտչյան
 23. Արմենուհի Մարգարյան
 24. Ավդիխանյան Հայկանուշ
 25. Արմեն Սուքիասյան
 26. Տոնական Շահբարյան
 27. Արսեն Ղազարյան
 28. Արմեն Ասլանյան
 29. Տաթեւ Անդրեասյան
 30. Վարսիկ Մարգարյան
 31. Արմինե Հարությունյան
 32. Արմինե Սուքիասյան
 33. Օֆելյա Ավետիսյան
 34. Աննա Եղիազարյան
 35. Ոսկեհատ Խաչատրյան
 36. Հարություն Սուքիասյան
 37. Նշան Նշանյան
 38. Միքայել Խաչատրյան
 39. Մխիթար Մխիթարյան
 40. Դավիթ Կիրակոսյան
 41. Էսմա Կիրակոսյան
 42. Լենա Սուքիասյան
 43. Արմեն Ներսիսյան
 44. Կարեն Օհանջանյան
 45. Կարինե Սուքիասյան
 46. Գայանե Սուքիասյան
 47. Անդրանիկ Մայիլյան
 48. Կարեն Ասրիբաբայան
 49. Հրաչ Սուքիասյան
 50. Արթուր Երմալովյան
 51. Արմեն Այվազյան
 52. Վարդուհի Այվազյան
 53. Ռուզանա Աբրահամյան
 54. Էդիկ Աբրահամյան
 55. Ռուդիկ Պետրոսյան
 56. Գալուստ Երմալովյան
 57. Հասմիկ Գրիգորյան
 58. Լանա Աբրահամյան
 59. Սուսանա Զաքարյան
 60. Աշոտ Զաքարյան
 61. Մարգուշ Երմալովյան
 62. Լիլիթ Չատինյան
 63. Շուշանիկ Աղաբաբյան
 64. Լիլիթ Ներսիսյան
 65. Նազելի Տերտերյան
 66. Արշակ Երմալովյան
 67. Նաիրա Նազարյան
 68. Աշոտ Խաչատրյան
 69. Էլյա Նազարյան
 70. Գեւորգ Վարդանյան
 71. Հայկ Տերտերյան
 72. Անահիտ Տերտերյան
 73. Նաիրա Մարտիկյան
 74. Քրիստինա Կարապետյան
 75. Կարեն Գեւորգյան
 76. Քրիստինա Գրիգորյան
 77. Վալենտինա Շագայանց
 78. Ֆիրդուսի Դանիելյան
 79. Կարեն Դանիելյան
 80. Լաուրա Սարգսյան
 81. Աննա Էժդարյան
 82. Մհեր Մարության
 83. Աննա Մարության
 84. Նարինե Ալեքսանյան
 85. Գրիգոր Ջավախյան
 86. Սեդա Ջավախյան
 87. Գայանե Արզումանյան
 88. Արմենուհի Գիշյան
 89. Ռիմա Եղիազարյան
 90. Մարիամ Գրիգորյան
 91. Ռազմիկ Սիմոնյան
 92. Վահե Սիմոնյան
 93. Կարինե Աստատուրյան
 94. Ժուժանա Աստատուրյան
 95. Գոհար Մազմանյան
 96. Անդրանիկ Թորոյան
 97. Նաիրա Թորոյան
 98. Սուրիկ Նահապետյան
 99. Սերժիկ Նահապետյան
100. Սամվել Աստատուրյան
101. Լուսինե Գրիգորյան
102.Սերժիկ Ծատրյան

103. Արա Պուլուզյան

104. Թագուհի Արիստակեսյան 

105. Միլենա Թորոսյան

Ճշմարտություն սերունդների համար