Դատարանների անկախության թիվ 1 թշնամին երկրի ղեկավարն է
«Հրապարակ» թերթը գրում է
«Ցանկացած պետության ողնաշարը դատական համակարգն է։ Կա դատական կայացած համակարգ՝ տնտեսությունը կզարգանա, հասարակությունը բնականոն կյանքով կապրի, վենդետաներ չեն լինի, կրիմինալը ներքին կյանքում դերակատարում չի ունենա, արդար ընտրություններ կկազմակերպվեն, մարդկանց անօրինական չեն ազատի աշխատանքից, առհասարակ՝ պաշտպանված կլինեն բոլորի իրավունքները, և ոչ ոք չի կարողանա օրենքն անպատիժ խախտել ու հղփանալ։ Իսկ անկախ ու կայացած դատարաններ ունենալու համար նախ այն պետք է տարանջատել իշխանության մյուս ճյուղերից, հատկապես՝ գործադիրից, ինքնաբավ լինի, ֆինանսապես ապահովված, դատավորները հոգեպես ամուր ու կիրթ լինեն, իրենց առաքելության գիտակցումն ունենան։ Թույլ և աղքատ երկրներում, որտեղ իշխանության ճյուղերի տարանջատումը լիարժեք չէ, իսկ հասարակությունը տգետ է ու չարացած, կայացած դատական համակարգ ունենալը կրկնակի բարդ է։
Իշխանության գլխին կանգնածները դատական համակարգի աշխատանքին միջամտելու գայթակղությանն են միշտ տրվում, իսկ հասարակությունը պատրաստ է հայհոյել ու մինչև վերջ նվաստացնել իր կամքը չկատարող դատավորներին։
Եթե երկրիդ ղեկին կանգնած անձինք գիտակցում են դատարանների դերը և օգնում, որ նրանք անկախանան, երկիրը զարգանում է, հասարակությունը համերաշխ է, մարդու իրավունքները՝ պաշտպանված, պաշտոնյաները՝ զուսպ։ Բայց մեզանում աննախադեպ վիճակ է ստեղծվել, երբ դատարանների անկախության թիվ 1 թշնամին երկրի ղեկավարն է։ Նա ամեն ինչ արեց Սահմանադրական դատարանը ոչնչացնելու, իրեն ծառայեցնելու համար՝ չհաջողեց, իր կամքին դեմ գնացող դատավորներին հալածեց, իսկ ամենակարևորը՝ դատարանների որոշումները չկատարելու ավանդույթն է ուզում հիմնել»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ