Մենք դա համարում ենք դավաճանություն 17 ուժերի նկատմամբ
«Հրապարակ» թերթը գրում է. «Ազատություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանից հետաքրքրվեցինք՝ պատրաստվո՞ւմ է մասնակցել հունիսի 20-ին նախատեսվող ընտրություններին․ լուրեր կան, որ քննարկումների մեջ է տարբեր ուժերի հետ։
«Մենք էս պահին պայքարում ենք, որ Նիկոլ Փաշինյանին հանենք՝ առանց ընտրության, հիմա ընտրություններից մենք չենք խոսում»,- ասաց նա։ Իսկ եթե չստացվի՞ նրան առանց ընտրության հեռացնելը, Բագրատյանը հիշեց հին, հայտնի արտահայտությունը՝ ի պատասխան «եթե»-ով հարցերի․ «Եթե մորաքույրս տղա ծնվեր, քեռիս կլիներ»։ Բայց մարդիկ, ուժեր կան, որ ե՛ւ պայքարում են հեռացման համար, ե՛ւ զուգահեռ քննարկում են հավանական ընտրություններին մասնակցության հարցը։ «Մենք էդ տեսակը չենք, մենք դա սխալ ենք համարում, մենք դա համարում ենք դավաճանություն 17 ուժերի նկատմամբ»,- ասաց Բագրատյանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ