Հայտնի է՝ ինչու է ձվի գինը հասել 110 դրամի
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. »Ձվի շուկան վերահսկողությունից դուրս է եկել. շուկայում մի քանի խաղացողներ գերշահույթ ստանալու նպատակով հակամրցակցային քայլերի են դիմել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ օրեր առաջ մի քանի քաղաքացիներ սուպերմարկետներից արկղերով ձու են գնել եւ այն բարձր գնով վերավաճառել են փոքր խանութներին:
Սա է պատճառը, որ խանութներում ոչ միայն ձվի գինն է գերազանցել 100, նույնիսկ 110 դրամը, այլեւ արհեստական դեֆիցիտ է առաջացել: Բացի այս, օրեր առաջ որոշ անձինք, սուպերմարկետներից արկղերով ձու գնելով, պահեստավորել են իրենց ավտոտնակներում, որպեսզի Զատիկին այն թանկ գնով վաճառեն: Այս խնդիրը լուծելու նպատակով խանութներում տնտեսվարողներն այս օրերին հրաժարվում են 15-ից ավել ձու վաճառել մեկ անձին:
Ի դեպ, ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանն օրեր առաջ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել էր, որ արհեստական դեֆիցիտ առաջացնում են միջնորդ կազմակերպությունները, առաքիչները. «Էքսպեդիտորները, որոնց դուրս ենք թողել մինչեւ Զատիկի տոնը, նրանք վերցնում են ձուն եւ տալիս փոքր խանութներին»: Բայց Ստեփանյանի այս հայտարարությունը խիստ զայրացրել է առաքիչներին: Նրանք պնդում են, որ կարող են փաստաթղթեր ներկայացնել, թե որ կարգի ձուն որքան դրամով են մատակարարում սուպերմարկետներին:
Մինչ առաքիչներն ու արտադրողները պայքարում են իրար դեմ, այս ընթացքում տուժում է հասարակ քաղաքացին, էլ չենք խոսում 44-օրյա պատերազմի զոհերի մասին, որոնց առաջին Զատիկն ապրիլի 4-ին է: Որոշներն այս ֆոնին փորձում են գումար աշխատել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ