Նշված քարտեզը հերթականներից է, որտեղ Ադրբեջանի եւ Թուրքիայի փորձագետները Հայաստանն ու Արցախը կոմունիկացիոն «թիքաների» են բաժանում
Մինչ Հայաստանը վիժվածքի համառ ջանքերով եւ վիժվածքապարկերի թրքաբարո մեյմունություններով մխրճվում է ընտրությունների ֆրիկ-շոու մեջ, մինչ մեզ հրամցվում են «բուհերը ծախենք», «երեխեքի գլուխների շոյենք», «ՍԴ որոշումը կարդանք» տիպի հիմարություններ, ադրբեջանա-թուրքական պլանները մեր հանդեպ խորանում են։ Այս մասին ֆեսբուքի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ու ուշադրություն հրավիրում հրապարակված քարտեզի վրա։
«Նշված քարտեզը հերթականներից է, որտեղ Ադրբեջանի եւ Թուրքիայի փորձագետները Հայաստանն ու Արցախը կոմունիկացիոն «թիքաների» են բաժանում։
Ուշադրություն դարձրեք Նախիջեւան-Գորիս-Լաչին-Շուշի-Ստեփանակերտ-Աղդամ ավտոճանապարհի գործարկման ախորժակի վրա։
Ասեմ, իմանաք։ Ռազմավարական կարեւորության առումով սա Մեղրիի հատվածին քիչ է զիջում։
Ավելին, Սյունիքը վերեւից կտրելու եւ Նախիջեւանը Շուշիի ու Աղդամի հետ ուղղակի կապելու սպառնալիք է։
Այսինքն Սյունիքի նկատմամբ թյուրքական ծրագրերը միայն գծային չեն, այլեւ կլաստեռային։
Դե դուք էլ շարունակեք ընտրություններ խաղալ...»,-գրել է նա։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում