Երեք երկիր կա, որ անում են ամեն հնարավորը, որ Բայդենը չճանաչի Հայոց ցեղասպանությունը
Դե ի վերջո հո հենց այնպես չէ՞, որ 3 տարի շարունակ ադրբեջանի ղեկավարի բոլոր հոխորտանքներին մենք այդպես էլ չտեսանք որևէ պատասխան հայկական կողմից։ Այս մասին ֆեյսբուքում գրել «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը.
«Ասեմ դուք էլ իմացեք։
Վերջին 30 տարվա մեջ ԱՄՆ առաջին անգամն է, որ շատ մոտիկ է ցեղասպանության ճանաչմանը։ Բոլոր ազդակները խոսում են հենց դրա մասին։ Սա, իհարկե, կլինի շրջադարձային փոփոխություն ցեղասպանության միջազգային ճանաչման երկարատև պայքարում։
Բայց.
Կան երեք երկրներ, որոնք անում են ամեն հնարավորն, որպեսզի Բայդենը չճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Այդ երկրներն են` թուրքիան, ադրբեջանը և մի զարմացեք` Հայաստանը։ Այո, հենց Հայաստանը։ նիկոլը կրկին ի ցույց է դնում իր թուրքիայի գործակալ լինելն և բոլոր հնարավոր ձևերով փորձում է ցույց տալ ողջ աշխարհին, որ մենք թուրքերի հետ լավ ենք արդեն և ճանաչումը կխոչընդոտի ապագա համագործակցությունը։
Դե, ի վերջո, հո հենց այնպես չէ՞, որ 3 տարի շարունակ ադրբեջանի ղեկավարի բոլոր հոխորտանքներին մենք այդպես էլ չտեսանք որևէ պատասխան հայկական կողմից։ Մեր երկրի իշխանությունն ուղիղ կախման մեջ է ադրբեջանից ու թուրքիայից։ Սա արդեն փաստ է։
Մի խոսքով, եթե Բայդենը չճանաչի ցեղասպանությունը, ապա իմացեք, որ դրա միակ մեղավորը նիկոլն ա ու իր թրքապաշտների թիմը...
Հ.Գ. իսկ եթե, այնուամենայնիվ, ճանաչի, ապա իմացեք, որ նիկոլենք դրա հետ որևէ աղերս չունեն։ Բոլորով կգնաք ու դաշնակցականներին շնորհակալություն կասեք...»։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ