Այդ պատահականությունը գոնե պատերազմից հետո մի անգամ այցելե՞լ է իր ծննդավայր Մարտունի․Հասրաթյանը՝ Արմեն Գրիգորյանի մասին
Այս անմեղսունակ պատահականություններից գոյացած իշխանությունը ի՞նչ վիճակի է հասցրել հայ ժողովրդին, որ արդեն նրա համար նշանակություն չունի, թե ինչ են բարբաջում և ինչպիսի հետևողականությամբ են այդ բարբաջանքները կյանքի կոչում անհայրենիքները: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը։
Նա, մասնավորապես, նշել է․ «ՀՀ ԱԽ քարտուղարի աթոռն զբաղեցնող, բայց կյանքում երբևէ երկրի համար որևէ բան չարած անգլուխն այնպես է ներկայացնում մեր արևելքն ու արևմուտքը փակող թշնամի պետություններին, ասես, մեր վիճակի համար մեղավոր ենք մենք, այլ ոչ թե նրանք, ովքեր դարեր ի վեր մեզ կոտորելով՝ մեզնից խլել են...
Այդ պատահականությունը, գիտեմ, որ պատերազմի օրերին կվախենար գալ, բայց, գոնե, պատերազմից հետո մի անգամ այցելե՞լ է իր ծննդավայր Մարտունի՝ ականատեսը լինելու այն ամենին, ինչ թուրքական «Բայրաքթարներն» ու հրթիռահրետանային միջոցները արել են, մասնավորապես, իր պապենական տան, հայրենի քաղաքի և, ընդհանրապես, Արցախի հետ, թե՞ նմաններին հարիր է միայն պառոտախոս ու լղոզված ոճով «դիվանագիտություն» խաղալ...
Գոնե, ինձ համար, այլևս ակնհայտ է, որ մեր բոլոր ողբերգությունների պատճառը հայի այս տեսակն է և այն իշխանությունը, որին ներկայացնում են այսպիսիները»։


















































Այսօրվա իշխանությունն իր գործած մեղքերի համար կարող է պատասխան չտալ, եթե չլինի հայկական պետականություն. Հասրաթյան
Օրվա իշխանությունը հերթական անգամ հանդես եկավ «վարպետաց դասով»՝ դրսևորելով շնագայլերին հատուկ ագրեսիվություն. Հասրաթյան
Տվեք այսօրվա Հայաստանը կառավարողներին ատոմային զենք, նրանք տակավին անելու են այն, ինչ անում են այսօր... գնդապետ
Խաղաղության գինը պատերազմն է. Սենոր Հասրաթյան
Այս գործողությամբ թշնամին ցույց տվեց, որ ինքը չի փոխվել․ Սենոր Հասրաթյան
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում