Հանգիստ եղեք, եթե դուք այսքան արյունից ու արցունքից, այսքան ավերածություններից հետո լավ եք...
Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Օրեր առաջ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը, ասել է, որ «Ա.Հովհաննիսյանը և Արմեն Աշոտյանը ամեն օր վերբալ ագրեսիա են կիրառում, նրանք ռադիացիա են ճառագում, կարելի է նայել նրանց էջերը ու քաղցկեղով հիվանդանալ»:
Ես, իհարկե, կարող էի աննկատ թողնել այս ինքնին աննկատ տիկնոջ մտքերը, բայց որոշեցի արձագանքել հավաքական լենաներին` որպիսի այս հարցը մեկընդմիշտ պարզ դառնա ոչ միայն նրա, այլևս մյուս բոլոր երեսպաշտների համար` միջագային կառույցներից մինչև շարքային իրենցքայլական….
Եվ այսպես տիկի՛ն
Եթե դուք ռադիացիայի չեք ենթարկվում` տեսնելով հազարավոր զոհերի մայրերի վիշտը, անզորությունը, տեսնելով նրանց աղիողորմ արցունքները, լսելով նրանց լուռ ու բարձրաձայն հեկեկոցը.
Եթե դուք ռադիացիայի չեք ենթարկվում, երբ տիկին վարչապետի հետ գնում եք ձեր զոհերի տներ…
Եթե դուք ռադիացիայի չեք ենթարկվում` տեսնելով գերիների ու անհետ կորածների ծնողների տառապանքները.
Եթե դուք ռադիացիայի չեք ենթարկվում` տեսնելով հազարավոր հայ մարդկանց դառը ժպիտը իրենց երեխայի մասունքը գտնելիս.
Եթե դուք ռադիացիայի չեք ենթարկվում հազարավոր անտուն մնացածներին տեսնելիս, Շուշիում ադրբեջանական դրոշ տեսնելիս, ավերված եկեղեցիներ տեսնելիս.
Եթե դուք ռադիացիայի (ճառագայթման) չենթարկվեցիք, երբ ձեր գաղափարակից ընկերները երեք տարի առաջ գնացին մարդկանց բակեր, ու ի ունկնդրումն ողջ շրջապատող շենքերի` բարձրախոսով վիրավորեցին նրանց ու նրանց ընտանիքներին.
Եթե դուք ռադիացիայի չեք ենթարկվում ձեր բուծած ֆեյքերի տարածած գարշահոտից, մարդկանց ապօրինի կալանավորելուց, ճնշումների ցուցումներ տալուց, լրագրողների հանդեպ ձեր ու ձեր թիմակիցների վերաբերմունքից.
Եվ վերջապես…. եթե դուք ռադիացիայի չեք ենթարկվում պետությունը կործանելուց, այդ պրոցեսը վայելելուց ու արդարացնելուց,
ԱՊԱ
Հավանաբար դա նրանից է, որ ձեր բարոյականության ու խղճի նվազագույն շեմը ոչ թե ռադիացիայի, այլ մուտացիայի է ենթարկվել: Անդառնալի մուտացիայի:
ՈւՍՏԻ
հանգիստ եղեք, եթե դուք այսքան արյունից ու արցունքից, այսքան ավերածություններից հետո լավ եք, եթե ձեր տիրուհին ու նրա ամուսինը իրենց զոհերին ընդունելուց ու նրանց իրենց հանցանքի մաս դարձնելուց հետո դեռ շնչում են, ապա հավաստիացնում եմ` իմ էջը ձեզ համար բացարձակ անվտանգ է, ձեզ ոչինչ չի սպառնում, բացարձակապես ոչինչ մարդկայինի դաշտից…..
Հ.Գ. Լենա, ասում ես մինչև կյանքիդ վերջ քեզ պատասխանատու ես զգալու սերունդների նկատմամբ հոգատարության, սիրո ու խաղաղության համար:
Սկսի՜ր մի ամբողջ սերունդ մահվան տանելու ու արդարացնելու համար պատասխանատվության զգացումից»:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում