Սա հեշտ լուծվող հարց չէ, բայց աշխատանքները տարվում են. ՀՀ-ում ՌԴ դեսպանը՝ գերիների վերադարձի մասին. Aysor.am
Գերիների ու, առհասարակ, պահվող անձանց վերադարձի հարցն առաջնահերթություններից մեկն է այդ թվում Ռուսաստանի, ՌԴ ղեկավարության ու մեր խաղաղապահ անձնակազմի աշխատանքի առումով: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Սա հեշտ լուծվող հարց չէ, բայց աշխատանքները տարվում են և այս ուղղությամբ գրանցվում են որոշակի հաջողություններ», - ասել է դեսպանը՝ պատասխանելով հարցին, թե Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ ապրիլի 2-ին կայանալիք հանդիպմանը հնարավո՞ր է գերիների վերադարձի հարցում ինչ-որ տեղաշարժ լինի։
«Համոզված եմ, որ հետագայում ևս կարվի ամեն բան, որպեսզի այս հարցն իսկապես լուծվի ու լուծվի հնարավորինս շուտ։ Մեր դիրքորոշումը դուք գիտեք, ու, իհարկե, ավելի տրամաբանական մոտեցում է բոլորը բոլորի դիմաց փոխանակումը։ Արվում է ամեն հնարավորը, և կարծում եմ՝ այո, հանդիպումների ընթացքում այս թեման ևս կքննարկվի», - ասել է Կոպիրկինը։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ