Ճապոնիայում Օլիմպիական ջահի կրակը փոխանցումավազքի ընթացքում 2-րդ անգամ է մարել
Ճապոնիայում փոխանցումավազքի երկրորդ օրը ևս մեկ անգամ մարել է Օլիմպիական ջահի կրակը:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով տեղական լրատվամիջոցներին:
Նշվում է՝ փոխանցումավազքի մասնակիցներից մեկը, վերցնելով ջահը, չի նկատել, որ կրակը մարել է: Նա գրեթե ամբողջ տարածությունը վազել է՝ հանգած կրակը ձեռքին: Խաղերի կազմակերպիչներն այս առնչությամբ պարզաբանել են, որ եղանակը շատ քամոտ է եղել, ուստի ուղեկցող թիմը միանգամից ի վիճակի չի եղել պահեստային ջահը վառել:
Հիշեցնենք՝ մանատիպ միջադեպ է տեղի ունեցել նաև փոխանցումավազքի առաջին օրը: Այդ ժամանակ ևս կրակը մարել էր մասնակիցներից մեկի ձեռքին:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, մարտի 20-ին Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն կայացրել էր վերջնական որոշում մրցույթն անցկացնել առանց օտարերկրացի երկրպագուների:
Նման որոշման պատճառը կորոնավիրուսային համավարակն է: Ճապոնիայում վախենում են, որ խաղերին մասնակցելով՝ օտարերկրացիները կարող են վիրուսի նոր շտամներ երկիր բերել:
2020 թվականին նախատեսված, բայց համավարակի պատճառով հետաձգված Խաղերը կանցկացվեն 2021 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 8-ին՝ Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում