Երբ մեզ օգնում է լիխտենշտեյնցի ֆուտբոլիստը
Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի J խմբում ընդգրկված Հայաստանի ազգային հավաքականն առաջին խաղում մրցակցի դաշտում մրցեց Լիխտենշտեյնի հավաքականի հետ, մրցակցի դարպասի ուղղությամբ կատարեց 24 հարված, բայց այդպես էլ մեր ֆուտբոլիստներից եւ ոչ մեկը չկարողացավ գոլ խփել:
Այսուհանդերձ, Հայաստանի ընտրանին հաղթեց 1:0 հաշվով, լիխտենշտեյնցի Ֆրոմելտի 83-րդ րոպեին խփած ինքնագոլի շնորհիվ:
Մեր թիմի հետ նույն խմբում ընդգրկված գերմանացիները 3:0 հաշվով հաղթեցին իսլանդացիներին, իսկ ռումինները 3:2 հաշվով հաղթեցին Հյուսիսային Մակեդոնիային:
Հանդիպումներ տեղի ունեցան նաեւ մի քանի այլ խմբերում:
B խմբում Իսպանիան 1:1 խաղաց Հունաստանի հետ, իսկ շվեդները 1:0 հաշվով հաղթեցին մեր հարեւան վրացիներին:
C խմբում Բուլղարիան սեփական հարկի տակ 3:1 հաշվով պարտվեց Շվեյցարիայից, իսկ Իտալիան 2:0 հաշվով հաղթեց Հյուսիսային Իռլանդիային:
F խմբում դանիացիները 2:0 հաշվով Իսրայելում հաղթեցին տեղի հավաքականին: Մոլդովա-Ֆարերյան կղզիներ հանդիպումն ավարտվեց 1:1, իսկ Շոտլանդիան 2:2 խաղաց Ավստրիայի հետ:
I խմբում Անդորրան սեփական դաշտում 1:0 հաշվով պարտվեց Ալբանիային, Անգլիան 5:0 հաշվով հաղթեց Սան Մարինոյին, իսկ Հունգարիա-Լեհաստան խաղում գրանցվեց 3:3 հաշիվը:
Մարտի 25-ին կայացած հանդիպումներում դեպի դարպասը կատարված հարվածներով առաջինը Անգլիան է՝ 27 հարված, իսկ երկրորդը՝ Հայաստանը՝ 24 հարված:
Top-News.am


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում