Իրավական վեճը դատավոր Աննա Դանիբեկյանի հետ շարունակվում է
Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանը Թամարա Գեւորգյանն ընդդեմ դատավոր Աննա Դանիբեկյանի գործով, մերժեց իմ կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը եւ անփոփող թողեց առաջին ատյանի դատարանի որոշումը: Դատական ակտի պատճառաբանական մասին ծանոթ չլինելով՝ ոմանց պես ինձ թույլ չեմ տա այն մեկնաբանել։ Սակայն ես մնում եմ իմ այն կարծիքին, որ Աննա Դանիբեկյանի կողմից, առանց Թամարա Գեւորգյանի թույլտվության, բժշկական տվյալ հանդիսացող տեղեկատվությունը դռնբաց դատական քննության ժամանակ հրապարակելը պարունակում է հանցագործության հատկանիշներ եւ շատ եմ ցավում, որ հիշյալ դատավորը դա «չնկատեց»: Դատական ակտը ստանալուն պես այն միանշանակ կբողոքարկենք վճռաբեկության կարգով, քանզի ստացվում է, որ Աննա Դանիբեկյանի քթի վիրահատության վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը պետությունը դիտարկեց որպես հանցագործություն, իսկ Թամարա Գեւորգյանի մոտ համավարակի առկայության վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը՝ ոչ (и смех и грех честное слово)։
Մեր իրավական վեճը դատավոր Աննա Դանիբեկյանի հետ շարունակվում է եւ վերջինս ենթադրյալ սահմանադրական կարգի տապալման գործով չի դադարել մեր համար լինել անօրինական դատարան։
Հ.Գ. Մտքով առողջ եղեք


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում