Միակ թերացումս եղել է մեկ տեղում, որ նեղ թայֆայական շահեր առաջ չեմ տարել. Հովսեփյանը՝ Ալեն Սիմոնյանին
Այսօր պարոն Սիմոնյանը իր խոսքում անդրադարձել է ինձ , որպես լուռ , ոչինչ չանող և հպարտանալու պատճառ չունեցող պատգամավորի , ով աչքի չի ընկել պատգամավորական գործունեությամբ։ Նշել է նաև, որ միգուցե կարող եմ հպարտանալ հասարակական գործունեությամբ , բայց ոչ պատգամավորական ։
Պարո՛ն Սիմոնյան , վստա՛հ ,այն օրենքները, որոնք ես եմ բերել իմ նախաձեռնությամբ , վերաբերում են չափազանց մեծ շահառուների և դրանք կիրառվում են ընդունման օրից և այսօր էլ առիթ եմ ունեցել հատուկ շնորհակալության արժանանալ զոհվածի ծնողներից մեկից ։ Չհաշված կրթության մեջ արված անհամեմատ մեծ աշխատանքս , որը ոչ նախարարությունը կարող է հերքի , ոչ ԱԺ_ն ։ Գրավոր դիմումներիս քանակը գերազանցում են վստահ եմ ողջ ԱԺ պատգամավորների գումարային 50+% ինը , ինչը կարող եք պարզել քարտուղարությունից ։ Մարզային այցելություններս չունի մրցակցության անգամ համեմատական և որևէ պատգամավոր չի կարող ասել կամ ապացուցել ու հաստատել, որ իմ չափ այցելել է ողջ հանրապետության մարզեր, Արցախ և զբաղվել բոլոր խնդիրներով , ի դեպ 99% սեփական միջոցներով՝ աշխատավարձով ։ Գործունեությանս ոլորտները չի սահմանափակվում միայն կրթությամբ , ինչը կփաստեն քաղաքացիները։
Այո՛ , միակ «թերացումս» եղել է մեկ տեղում , որ նեղ թայֆայական շահեր առաջ չեմ տարել , ուստի չէի կարող ի սկզբանե համարվել կարևոր գործունեություն ծավալած պատգամավոր ։ Դեմ եմ եղել ու շարունակում եմ դեմ լինել բոլոր ապազգային, հակահայ ծրագրերին ։ Պատերազմի ժամանակ , թե պատերազից հետո առանց ամաչելու կարող եմ նայել , թե զոհվածի ծնողի , թե գերեվարվածի ծնողի , թե վիրավոր զինվորի աչքերի մեջ ։ Թե կարող եք ու ձեր ԴՈՒԽԸ այդքան հերքում է դուք էլ նույնն արեք ։
Պահանջս է, անհարկի չվկայակոչել անունս , քանի որ ես անկախ այն բանից , որ դուրս եմ եկել խմբակցությունից , երբեք անվանական որևէ մեկին անդրադարձ չեմ կատարել և չեմ կատարելու ։
Մոնթեն ժամանակին ասել է " Իմ կենացը մի՜ խմեք , իմ գործը շարունակեք " ։ Հիմա ես եմ ձեզ ասում նույնը ՝ մեջբերելով Մոնթեին ։ Խաղաղություն ձեզ։
Ուրախ եմ , որ հայ եմ ...


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ